Below is the text of the page https://covid-19-armenia.eu4business.eu/ stored 2024-05-06 by archive.org.ua. The original page over time could change. View as original html

Armenia

You are using an outdated browser. Please upgrade your browser [http://browsehappy.com/] to improve your experience. ՍԿԻԶԲ am am en աջակցություն վարկեր խորհուրդ կառավարության միջոցառումներ դրամաշնորհներ ռեսուրսներ Armenia Azerbaijan Belarus Georgia Moldova Ukraine COVID-19 Տեղեկատվական աջակցություն բիզնեսին Իմացի՛ր Հայաստանում ճգնաժամին դիմակայելու համար փոքր և միջին ձեռնարկություններին ԵՄ աջակցության միջոցառումների մասին` ԵՄ-ը բիզնեսի համար (EU4Business) նախաձեռնության շրջանակներում #eu4business_covid-19 Ի՞նչ աջակցություն է ԵՄ-ն առաջարկում ՓՄՁ-ներին` ճգնաժամին դիմակայելու համար ԵՄ-ն իր ԵՄ-ը բիզնեսի համար (EU4Business) նախաձեռնության միջոցով աջակցում է փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) հետևյալ 3 ոլորտներում. Բիզնեսի հակաճգնաժամային աջակցության ծառայություններ խորհրդատվական և կրթական հնարավորություններ, ներառյալ` ոլորտային կրթական ծրագրեր, վերապատրաստման առցանց դասընթացներ և հեղինակավոր փորձագետների խորհրդատվություններ Ֆինանսների հասանելիություն հատուկ վարկային պայմաններ՝ ընտրված հայկական բանկերի հետ համագործակցության միջոցով, ինչպես նաև դրամաշնորհներ ՓՄՁ-ներին՝ որոշակի ոլորտներում Ավելի լավ կառավարում էլեկտրոնային պետական կառավարման խթանում՝ առցանց ծառայությունների միջոցով Որտե՞ղ կարող եմ փոխառություն կամ վարկ ստանալ Կարդալ ավելին Կարդալ ավելին Կարդալ ավելին Կարդալ ավելին Կարդալ ավելին Կարդալ ավելին Որտե՞ղ կարող եմ խորհրդատվություն ստանալ իմ բիզնեսի համար Ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամ (նախկին ՓՄՁ Զարգացման ազգային կենտրոն) Հիմնադրամի օժանդակությամբ հայաստանյան ՓՄՁ-ները, Պետական աջակցության ծրագրի միջոցով, կարող են տեղեկատվություն ստանալ ՓՄՁ հիմնման, դրանց միջազգայնացման, հասանելի ֆինանսական հնարավորությունների, բիզնես զարգացման ծառայությունների և այլնի մասին Անցնել կայք Փոքր և միջին ձեռնարկատերերի համագործակցության ասոցիացիա Ձեռնարկատերերը կարող են գտնել աջակցություն իրենց գործունեությանը, նաև իրավունքների պաշտպանություն, տեղական և միջազգային շուկաներում ինտեգրվելու ուղիներ Անցնել կայք ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն Ձեռնարկատերերը կարող են գտնել համապատասխան տեղեկատվություն ՓՄՁ ոլորտի, պետական աջակցության ծրագրերի, փաստաթղթերի և օրենսդրության, տարբեր կազմակերպությունների գործունեության ու նախագծերի, տարբեր նախաձեռնությունների և ծրագրերի շրջանակներում տրամադրվող հնարավորությունների վերաբերյալ Անցնել կայք ՓՄՁ աջակցության ծրագիր՝ KfW-ի ֆինանսավորմամբ Այս հարթակը ֆինանսավորում է տրամադրում ՀՀ առևտրային բանկերին և ունիվերսալ վարկային կազմակերպություններին` միկրո, փոքր և միջին չափի մասնավոր ձեռնարկությունների վարկավորումն արդյունավետ և եկամտաբեր դարձնելու համար Անցնել կայք Հայաստանի Ստարտափ Ակադեմիա Տրամադրում է գիտելիքներ և փորձագիտություն եռամսյա ադապտացված ծրագրի միջոցով, որը մինչ այժմ վերապատրաստել է մոտ 300 ձեռնարկատեր` միաժամանակ օժանդակելով գաղափարները շուկա բերելու ֆինանսավորման ձեռքբերմանը Անցնել կայք «Գործարար կանայք» ծրագիր «Գործարար կանայք» ծրագիրն օգնում է կանանց կողմից կառավարվող փոքր և միջին ձեռնարկություններին բիզնեսի զարգացման համար անհրաժեշտ ֆինանսավորման հասանելություն և նոու-հաու ձեռք բերելու հարցում Անցնել կայք Էլեկտրոնային կառավարում – առցանց պետական ծառայությունների հարթակ Այս հարթակում ՓՄՁ-ները կարող են օգտակար աղբյուրներ և կապեր գտնել բիզնեսի կառավարման և առցանց ծառայությունների, օրենսդրական թարմացումների մասին Անցնել կայք Սևանի Բիզնես Կենտրոն Կենտրոնը տրամադրում է պատրաստի լուծումներ և աջակցություն կին ձեռներեցներին հատկապես վաղ փուլերում` օգնելով ամուր և կայուն բիզնեսի կառուցմանը Անցնել կայք ՎԶԵԲ-ի «Խորհրդատվություն ՓՄՁ-ներին» ծրագիր Փոքր և միջին ձեռնարկություններին խորհրդատվությամբ աջակցման համապարփակ ծրագիր է՝ նպաստելու բիզնեսի զարգացմանն ու արդյունավետ կառավարմանը Անցնել կայք Ի՞նչ օգնություն կարող եմ ստանալ իմ կառավարությունից ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋՈՑՆԵՐ Է ՁԵՌՆԱՐԿՈՒՄ՝ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՓԱԿՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ԴԵՄ ԵՎ ԱՐՁԱԳԱՆՔԵԼՈՒ ԱՅՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ, ՈՐՈՆՑ ԲԱԽՎՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐ ԲԻԶՆԵՍՆԵՐԸ, ՀԱՏԿԱՊԵՍ ՓՄՁ-ՆԵՐԸ: Կառավարությունը նախաձեռնել է տարբեր ծրագրեր (Միջոցառումներ)` դիմակայելու COVID-19 տնտեսական և սոցիալական ազդեցությանը: Միջոցառումներ, որոնք նախատեսում են որոշ վճարումների հետաձգում, ներառյալ` հարկեր և սոցիալական վճարներ. Հարկերի վճարման ուշացման դեպքում, հարկատուի կողմից յուրաքանչյուր չվճարված օրվա համար սահմանված 0.075% տույժը փոխարինվել է 0.04%-ով: Այսուհետև հարկ վճարողների գույքի բռնագանձման հիմքը կկազմի 1,5 մլն ՀՀ դրամ (մոտ 2,777 եվրո) կամ ավելին՝ չկատարված հարկային պարտավորության գումարի չափից (նախկին 500 հազար դրամի կամ ավելիի փոխարեն (մոտ 925 եվրո)): Այս ծրագրի նպատակն է բարձրացնել չվճարված պարտավորությունների շեմը, քանի որ տնտեսվարող սուբյեկտները COVID-19-ի հետ կապված ֆինանսական դժվարություններ ունեն: 07.05.2020թ.-ի դրությամբ որոշ գյուղատնտեսական և բժշկական ապրանքների ներմուծումն ազատվել է մաքսատուրքերից: Պետեկամուտների կոմիտեն զեկուցել է, որ որոշ ապրանքների ներմուծումը Եվրասիական տնտեսական միության տարածք ազատվել է մաքսատուրքերից՝ որպես կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների մի մաս: Միջոցառում #1 Համաֆինանսավորում, վերաֆինանսավորում, սուբսիդավորում (թիրախը սահմանվում է ըստ ծախսի նպատակի) Շահառուները վարկային և հարկային դրական պատմություն ունեցող տնտեսվարող սուբյեկտներն են: Յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտ իրավունք ունի ստանալու աջակցության հետևյալ մեթոդներից միայն մեկը: ՓՄՁ-ները կարող են աջակցություն ստանալ` որոշակի նպատակներով (աշխատավարձ, հարկեր, տուրքեր և պարտադիր վճարներ, հումք, սարքավորումներ, կոմունալ, սնունդ) վարկ ստանալու համար դիմելով Հայաստանի առևտրային բանկերից կամ վարկային կազմակերպություններից մեկին: Համաֆինանսավորման նպատակն է լուծել գրավի պակասի խնդիրն ու բարելավել վարկավորման այլ պայմանները, Վերաֆինանսավորման նպատակն է լուծել արտարժութային ռիսկի խնդիրը և բարերավել վարկավորման այլ պայմանները, Սուբսիդավորման նպատակն է լուծել տոկոսադրույքի խնդիրը և բարելավել վարկավորման այլ պայմանները: Պայմանները վավերական են մինչև 250 մլն ՀՀ դրամին համարժեք վարկերի համար (մոտ 462,167 եվրո): Դիմել՝ բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով: Կարդալ ավելին Միջոցառում #2 Տոկոսադրույքի սուբսիդավորում գյուղատնտեսության համար (կոոպերատիվ տնտեսությունների համար՝ համաֆինանսավորման տեսքով, ներառյալ` ֆինանսական լիզինգը) Շահառուներն են ռեզիդենտ, վարկային և հարկային լավ հաշվետվություններ ունեցող տնտեսվարող սուբյեկտները և անհատները, ինչպես նաև գյուղատնտեսական ոլորտը ներկայացնող կոոպերատիվ տնտեսությունները: Աջակցությունը տրամադրվում է տոկոսադրույքների սուբսիդիայի տեսքով. կոոպերատիվ տնտեսությունների համար՝ համաֆինանսավորման տեսքով, ներառյալ` բոլոր տեսակի գյուղատնտեսական նպատակներին վերաբերող ֆինանսական լիզինգը: Դիմել՝ բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով: Կարդալ ավելին Միջոցառում #3 Վարկեր (2.5-50 մլն ՀՀ դրամ (մոտ 4,621-92,433 եվրո)` կախված շրջանառության ծավալից) Թիրախավորել վարկային և հարկային լավ պատմություն ունեցող (օրինակ` դիմումը ներկայացնելու օրվան նախորդող 365 օրերի ընթացքում ոչ մի վարչական հարուցված վարույթ չունեցող) տեղական տնտեսվարող սուբյեկտներին, ՓՄՁ-ներին, որոնք գործում են հետևյալ ոլորտներում: մշակող արդյունաբերություն, կացություն և հանրային սննդի կազմակերպում, փոխադրումներ և պահեստային տնտեսություն, զբոսաշրջային ծառայություններ, սպասարկման այլ ծառայություններ, առողջապահություն: Դիմումատուն պետք է ունենա. 2019թ․ շրջանառություն՝ նվազագույնը 24 մլն դրամ, առավելագույնը՝ 500 մլն դրամ (մոտավորապես 44,368-924,334 եվրո), 2019թ. յուրաքանչյուր եռամսյակի շրջանառությունը՝ ոչ պակաս, քան տարեկան շրջանառության գումարի 10%-ը: Վարկի առավելագույն գումարը` 50 մլն ՀՀ դրամ (մոտավորապես 92,433 եվրո), տոկոսադրույքը առաջին երկու տարիների համար՝ 0%, 12%՝ երրորդ տարվա համար: Դիմումները պետք է ներկայացվեն ՀՀ էկոնոմիկայի նախարարության Ներդրումների աջակցման կենտրոն: Էկոնոմիկայի նախարարություն Ներդրումների աջակցման կենտրոն Կարդալ ավելին Միջոցառում #5 Միանվագ դրամաշնորհ Ծրագիրը վերաբերում է 2-50 աշխատող ունեցող ՓՄՁ-ներին, որոնք 01.01.2020-01.04.2020 ժամանակահատվածում չեն կրճատել աշխատավարձային ֆոնդը: Տրամադրվում է միանվագ դրամաշնորհ` յուրաքանչուր հինգերորդ աշխատակցի աշխատավարձի չափով: Պոտենցիալ շահառուներ՝ ավելի քան 12,000 ձեռնարկություններ: Պետական եկամուտների կոմիտեն դիմումները մշակում է ավտոմատ համակարգով: Կարդալ ավելին Միջոցառում #8 Միանվագ աջակցություն (ծրագիրն անդրադառնում է կորոնավիրուսի սոցիալական ազդեցությանը, որն առնչվում է ՓՄՁ-ներին) Շահառուներն այն անհատներն են, ովքեր զբաղված են ստորև բերված ոլորտներում կամ ինքնազբաղ էին 2020թ.-ի մարտի 13-30-ի դրությամբ. հյուրանոց, հանրային սնունդ, զբոսաշրջություն, վարսահարդարություն և գեղեցկության սրահ, մանրածախ առևտուր, ցամաքային տրանսպորտ, նախադպրոցական հաստատություններ (մասնավոր մանկապարտեզներ), մարզական միջոցառումներ, զվարճանք և հանգստի այլ զբաղմունքներ: Աջակցությունը տրամադրվում է 2020թ.-ի հունվար-փետրվար ամիսներին մեկ աշխատակցի միջին աշխատավարձի 50%-ի, բայց ոչ ավել քան 136,000 ՀՀ դրամի (251 եվրո) չափով. եթե շահառուն աշխատել է լրիվ դրույքով, ապա ոչ պակաս, քան 68,000 ՀՀ դրամ (126 եվրո): Ինքնազբաղները աջակցություն կստանան 2019թ. չորրորդ եռամսյակի շրջանառության 10% չափով, բայց ոչ ավել, քան 136,000 ՀՀ դրամ (251 եվրո): Կարդալ ավելին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտե. առցանց դիմումի նմուշ Կարդալ ավելին Միջոցառում #10 Միանվագ աջակցություն միկրոձեռնարկություններին Շահառուներ` միկրոձեռնարկություններ: Աջակցություն` 2020թ. առաջին եռամսյակում մատակարարված ապրանքների, ծառայությունների գումարի 10% չափով, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկը: Հիմնական պայմաններ. դիմորդը գրանցվել է որպես ընտանեկան ձեռնարկություն 2019թ.-ին, կամ դիմորդը ֆիզիկական անձ էր, չգրանցված, որպես ինքնազբաղ 2019թ. ուներ հարկային արտոնության վկայական կամ դիմորդը ֆիզիկական անձ էր, չգրանցված, որպես ինքնազբաղ 2020թ. հունվարի 1-ից, գրանցված չէր այս կետի առաջին և երկրորդ ենթակետերով սահմանված եղանակով և ոչ էլ, որպես ինքնազբաղ, գրանցված է եղել նշված ժամանակահատվածում: Կարդալ ավելին Միջոցառում #17 Միանվագ դրամաշնորհ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության ոլորտում հաջողակ ձեռնարկատերերին Շահառուներն այն տնտեսվարողներն են, որոնք համապատասխանում են «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում նշված չափանիշներին: Հիմնական պայմաններ. հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամիսների ընթացքում չունեն հարկային և վարկային ժամկետանց պարտավորություններ, հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամսվա ընթացքում դրամաշնորհ չեն ստացել ԲՏԱ նախարարության կողմից, վերջին 2 տարում գրանցված են ՀՀ-ում և պրոդուկտներ են ստեղծում, կամ 2 տարուց ավել գրանցված են ՀՀ-ում, ծառայություններ են մատուցում և պատրաստ են մշակել պրոդուկտներ, կամ տեխնոլոգիական ընկերություններ են, որոնք կներգրավեն փաստաթղթավորված և հաստատված ներդրումներ: 2020թ. հունիսի 3-ի դրությամբ 17-րդ միջոցառման առաջին ծրագրով մինչև 10 մլն դրամ նորարարական դրամաշնորհներ կտրամադրվեն հաղթող ճանաչված ծրագրերից յուրաքանչյուրի իրականացման համար: Նշված առաջին ծրագրի ամբողջական բյուջեն 330 մլն դրամ է: Եթե հանձնաժողովի կողմից ընտրվեն ավելի մեծ թվով նախագծեր, որոնք կգերազանցեն նախատեսված բյուջեն, ՀՀ կառավարությունը կարող է լրացուցիչ միջոցներ տրամադրել: 17-րդ միջոցառման երկրորդ ծրագրով մինչև 20մլն դրամ կտրամադրվի հաղթող նախագծի իրականացման համար: Բյուջեն 460 մլն դրամ է, բայց եթե հանձնաժողովի կողմից ընտրվեն ավելի մեծ թվով նախագծեր, որոնք կգերազանցեն նախատեսված բյուջեն, կտրամադրվեն լրացուցիչ միջոցներ: Երրորդ ծրագրով համաֆինանսավորմամբ դրամաշնորհներ կտրամադրվեն ներգրավված ներդրումների 100%-ի չափով, բայց ոչ ավել քան 30 մլն դրամ՝ հաղթող յուրաքանչյուր նախագծի համար: Մրցույթի բյուջեն 90 մլն դրամ է, այդուհանդերձ, եթե հանձնաժողովի կողմից ավելի մեծ թվով նախագծեր ընտրվեն, որոնք գերազանցեն նախատեսված բյուջեն, ՀՀ կառավարությունը կտրամադրի լրացուցիչ միջոցներ: Բոլոր երեք ծրագրերի ընդհանուր բյուջեն 880 մլն դրամ է: Կարդալ ավելին Միջոցառում #18 Մինչև 100 աշխատող ունեցող ընկերություններ Կառավարությունը կվճարի յուրաքանչյուր հինգերորդ աշխատողի աշխատավարձն այն գործատուներին և ընկերություններին, որոնք ճգնաժամի ընթացքում պահպանել են իրենց աշխատատեղերն ու աշխատավարձերը: Միջոցառում #19 Վերացնելով կորոնավիրուսի տնտեսական հետևանքները Այս փաթեթի նպատակն է աջակցել ՀՀ քաղաքացիներին և անհատ ձեռներեցներին՝ մրցակունակ գործարար ծրագրերի իրականացման միջոցով հաղթահարելու կորոնավիրուսի տնտեսական ազդեցությունը: Ուստի ընդլայնելով ձեռնարկատիրական գիտելիքներն ու մեծացնելով ֆինանսների հասանելիությունը՝ այս միջոցառումը կնպաստի ինչպես «զրոյից» բիզնես ստեղծելու ձգտում ունեցող շահառուների ձեռնարկատիրական գաղափարների իրականացմանը, այնպես էլ առկա բիզնես ծրագրերի նորարարական զարգացմանը: Միջոցառումը կիրականացվի «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի միջոցով՝ ռեֆերենտային վարկավորման մեթոդի կիրառմամբ: Վարկավորումը իրականացվում է ՀՀ տարածքում գործող արտոնագրված բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից: Միջոցառում #20 18.06.2020թ. դրությամբ այս միջոցառման շրջանակներում հասցեագրվել են 8-րդ միջոցառման շահառուները: Սա առավելագույն ազդեցություն կրած ոլորտների աշխատակիցներին աջակցելու երկրորդ հնարավորությունն է: Միջոցառում #21 17.06.2020թ. դրությամբ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացրել է 21-րդ միջոցառման մեկնարկի մասին՝ չեզոքացնելու կորոնավիրուսի տնտեսական հետևանքների ազդեցությունը (սահմանված է ՀՀ կառավարության 15.06.2020թ. թիվ 963-Լ որոշմամբ): 21-րդ միջոցառման նպատակն է աջակցել այն հարկատուներին (2-100 աշխատակից ունեցող) որոնք 2020թ. մարտ-մայիս ամիսներին պահպանել են աշխատատեղերը, միևնույն ժամանակ, մայիս ամսին հաշվարկված եկամուտների ֆոնդը չի նվազել, կամ նվազումը կազմել է ոչ ավել, քան 5%: Այս տեղեկատվությունը հիմնված է 2020թ. մայիսի 8-ի դրությամբ հանրորեն հասանելի կայքերի տեղեկության վրա: ԵՄ-ը բիզնեսի համար (EU4Business) պատասխանատվություն չի կրում այս հնարավորությունների մասին տեղեկությունների ճշգրտության և շարունակական հասանելիության համար: Տրամադրվում է արդյո՞ք դրամաշնորհ ՓՄՁ-ներին ԵՄ-ը բիզնեսի համար (EU4Business) որևէ ծրագրի կողմից Դրամաշնորհները ՓՄՁ-ներին հասանելի են մի շարք ծրագրերի միջոցով: COSME (Ձեռնարկությունների և ՓՄՁ մրցունակություն) ծրագիրն օժանդակություն է առաջարկում ՓՄՁ-ներին, կլաստերներին և բիզնեսի աջակցության կազմակերպություններին` ներկայացնելով առևտրի հնարավորություններ, բարձրացնելով հայկական ձեռնարկությունների մրցունակությունն ու նպաստելով ձեռնարկատիրության զարգացմանը: Վավերական է մինչև 21.12.2022-ը`դրամաշնորհների 165 434 եվրո ընդհանուր բյուջեով: Կարդալ ավելին EU-GAIA ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի հյուսիսային մարզերին` խթանելով կանաչ գյուղատնտեսությունը ներդրումների, սարքավորումների, ենթակառուցվածքների և ծառայությունների միջոցով: Վավերական է մինչև 01.10.2024-ը՝ դրամաշնորհների 2 425 000 եվրո ընդհանուր բյուջեով: Կարդալ ավելին ԵՄ-ը բիզնեսի համար (EU4Business) նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիր Ծրագրի ընդհանուր նպատակն է ապահովել միասնական, հավասարաչափ և համապարփակ աճ՝ խթանելով զբոսաշրջությունը և նորարարությունը: Դա հնարավոր կլինի իրագործել հետևյալ կերպ. (1) Հայաստանի հյուսիսային շրջաններում նորարարական, փոխակերպումներ առաջ բերող զբոսաշրջային ձեռնարկությունների հիմնման; (2) բարձր տեխնոլոգիաների և նորարարության բնագավառում գործող ձեռնարկություններին աջակցության տրամադրման; (3) բարձր տեխնոլոգիաների ոլորտում հետազոտություններ իրականացնող գիտնակաների միջև, միջազգային մակարդակում փորձի փոխանակման, ինչպես նաև; (4) ուսանողների և բնակչության լայն շրջանում ձեռնարկատիրական մշակույթի զարգացմանը նպաստող ցանցերի ձևավորման միջոցով: Վավերական է մինչև 31.10.2024-ը՝ դրամաշնորհների 3 375 000 եվրո ընդհանուր բյուջեով: Կարդալ ավելին Էլ որտեղի՞ց կարող եմ ստանալ կորոնավիրուսի հետ կապված տեղեկատվություն Լրացուցիչ առցանց ծառայություններ ՓՄՁ-ների համար. Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ/լրացումներ. Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայք՝ հարկային և տարբեր ծրագրերի մասին տեղեկատվությամբ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերի մասին տեղեկատվությունը հասանելի է Հայաստանի Զարգացման և ներդրումների կորպորացիայի կայքում Էլ. ծառայություններ՝ անհատների և ձեռներեցների համար Ֆինանսների նախարարության կողմից կորոնավիրուսի ազդեցության դեմ պայքարի համար բացված գանձապետական հաշիվ Տեղեկատվություն ՀՀ տարածքային կառավարման նախարարության և ենթակառուցվածքների մասին Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների մասին Հայաստանի կառավարության պաշտոնական առցանց ռեսուրս Պետական աջակցության ծրագրերի մասին մանրամասն տեղեկություններ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում Պարետի բոլոր որոշումների պաշտոնական աղբյուր Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների վերացման ուղղությամբ Հայաստանի կառավարության բոլոր ծրագրերի պաշտոնական առցանց ռեսուրս Վերջին նորություններ Եռաչափ տպիչներ արտադրող ընկերությունը պաշտպանիչ սարքավորում է արտադրում Հայաստանում 13/05/2020 Եվրամիությունն ու ՎԶԵԲ-ը օգնել են «ՕգմենթԱր» ընկերությանը ապագայի համար ծրագրեր մշակել Գինու գործարանը նոր շուկաներ է գտնում և զբոսաշրջային հանգույց ստեղծում EU4Business-ի աջակցությ 19/03/2020 6100 տարվա պատմություն ունեցող գինու արտադրության հնագույն վայրն աշխարհում հայտնաբերվել է Հայաստանի քարանձավներից մեկում Եռապատկված առցանց վաճառք, նոր շուկաներ և բիզնես ստանդարտներ սննդի ընկերությունների համար՝ EU4Business-ի շնորհիվ 04/03/2020 Առաջարկելով ավանդական խոհանոցի լայն ընտրանի, գնի և որակի լավ հարաբերակցություն և Հայաստանում առաքման ամենալայն ծառայություններից մեկը՝ «Կարաս» EU4Business ԵՄ նախաձեռնություն է, որն օգնում է Արևելյան Գործընկերության տարածաշրջանի վեց երկրներում ՓՄՁ-ներին` իրենց ամբողջական ներուժն իրականացնելու և տնտեսական աճը խթանելու համար. Տեղական կայքեր Հայաստան Ադրբեջան Բելառուս Վրաստան Մոլդովա Ուկրաինա EU4Business-ի մասին © 2024 EU4Business