This version of the page http://www.amerikayidzayn.com/a/3359231.html (0.0.0.0) stored by archive.org.ua. It represents a snapshot of the page as of 2016-06-13. The original page over time could change.
Զենքի միջոցով բռնություններին վերջ դնելու համար ԱՄՆ-ը նարնջագույն է հագնում

Մատչելի հղումներ

  • անցնել հիմնական բովանդակությանը
  • անցնել հիմնական բովանդակությանը
  • հիմնական բովանդակություն
  • Learning English
Լեզուներ
Լուրեր

Զենքի միջոցով բռնություններին վերջ դնելու համար ԱՄՆ-ը նարնջագույն է հագնում

  • Ստելլա Գրիգորյան

Զենքի միջոցով բռնություններին վերջ դնելու համար ԱՄՆ-ը նարնջագույն է հագնում

  • Հրապարակեք Facebook-ում
  • Հրապարակեք Twitter-ում
  • Հրապարակեք В Контакте-ում
  • Հրապարակեք Google+ -ում
  • Մեր YouTube ալիքը
  • Ուղարկել ընկերներին

Թեև զանգվածային հրաձգությունները ու մարդասպանությունները ԱՄՆ-ում սովորական են դարձել, երկրի բնակչությունը պառակտված է զենքի վերաբերյալ օրենքի փոփոխության հարցում:

Երեք տարի առաջ Չիկագոյի հարավային մասի դեռահասները դասընկերներին խնդրել էին իրենց սպանված ընկերոջ հիշատակը հարգելու համար հագնել նարնջագույն շապիկներ: Այս գույնը խորհրդանշում է կյանքի գինը: Տեղական այս նախաձեռնությունը վերաճել է «Հագիր նարնջագույն» շարժմանը: ԱՄՆ-ի մի շարք հայտնի շենքեր լուսավորվում են նարնջագույն լամպերով, օգնելով պայքարել ընդդեմ զենքի միջոցով բռնությունների:

Հայտնի կինոռեժիսոր Սփայք Լին չորեքշաբթի օրը Նյու Յորք էր մեկնել, որպեսզի միացներ քաղաքի խորհրդանիշ հանդիսացող «Էմփայըր սթեյթ Բիլդինգ»-ի նարնջագույն լույսերը:

«Սա շատ կարևոր պահ է Միացյալ Նահանգների պատմության համար և այս հզոր երկրով մեկ մարդիկ կանգնել են ոտքի ասելու, որ բավական է: Երկրում զենքի հրազենային կրակից օրական 91 ամերիկացի է զոհվում, որոնցից երկու երրորդը՝ ինքնասպանության հետևանքով: Դա անընդունելի է»:

Մասնակիցների շարքերում էր նաև Շանդուք Մըքֆաթերը, ում եղբորը սպանել էին ատրճանակի կրակոցով մայիսի 25-ին համերգի ժամանակ:

«Հոգեկան խանգարումը այն է, երբ վարում ես այնպիսի ապրելակերպ, երբ առաջին արձագանքը ատրճանակի կրակոցն է: Մեր համայնքում դա է համարվում ճիշտ արձագանք, սակայն համայնքներ կան, որտեղ դա սխալ է համարվում: Մենք պետք է մեր համայնքներին սովորեցնենք, որպեսզի մոռանան այդ վարվելակերպը»:

Շատ ամերիկացիներ համոզված են, որ իրենց սահմանադրական իրավունքն է պաշտպանվելու համար զենք ունենալ: Քաղաքական ակտիվիստ Ռոբ Շենքը ժամանակին այդ մարդկանց շարքերում էր, սակայն նրա հարևանությամբ կատարված սպանությունը փոխել է նրա տեսանկետը:

«Երբ զենք ես վերցնում պաշտպանվելու նպատակով, նշանակում է պատրաստ ես մեկ այլ մարդ սպանել: Պետք է պատրաստ լինել: Եթե, պատրաստ չես սպանել, ապա զենք վերցնելն ավելի վտանգավոր է, որովհետև դիմացինը կարող է զենքը խլել և դրանով իսկ սպանել քեզ կամ ուրիշներին»:

Շենքի խոսքերով, ԱՄՆ-ի օրենքը մարդկանց զենք կրելու իրավունք է տալիս, սակայն չի տալիս էթիկական այն հարցին պատասխան, թե արդյո՞ք ճիշտ է մեկ այլ մարդու կյանք խլելը:

Ցույց տալ մեկնաբանությունները

Back to top
XS
SM
MD
LG