This version of the page http://www.amerikayidzayn.com/a/3351744.html (0.0.0.0) stored by archive.org.ua. It represents a snapshot of the page as of 2016-06-13. The original page over time could change.
Սկսվել են Իրաքի Ֆալուջահ քաղաքը ՝՝Դաեշ՛՛-ից ազատագրելու գործողություններ

Մատչելի հղումներ

  • անցնել հիմնական բովանդակությանը
  • անցնել հիմնական բովանդակությանը
  • հիմնական բովանդակություն
  • Learning English
Լեզուներ
Լուրեր

Սկսվել են Իրաքի Ֆալուջահ քաղաքը ՝՝Դաեշ՛՛-ից ազատագրելու գործողություններ

  • Արամ Վանեցյան

  • Հրապարակեք Facebook-ում
  • Հրապարակեք Twitter-ում
  • Հրապարակեք В Контакте-ում
  • Հրապարակեք Google+ -ում
  • Մեր YouTube ալիքը
  • Ուղարկել ընկերներին

Իրաքի կառավարական ուժերը լայնածավալ գործողություն են սկսել Ֆալուջահ քաղաքի ուղղությամբ, քաղաք, որը ՝՝Դաեշ՛՛-ի կողմից 2Օ14 թվականին գրավվելուց հետո, դարձել էր ծայրահեղական այս խմբավորման գլխավոր ամրոցը։ Քաղաքում, որը մինչեւ 2Օ14 թվականն ուներ 3ՕՕ հազար ազգաբնակչություն, այսօր մնացել է սովի մատնված 5Օ հազար խաղաղ բնակիչ։ Ֆալուջահում այսօր կա ՝՝Դաեշ՛՛-ի մի քանի հարյուրից մինչեւ 12ՕՕ զինյալ, որոնք այստեղ մնացած բնակչությանն օգտագործում են որպես մարդկային վահան։

Քաղաքն ազատագրելու գործողություններին են մասնակցում նաեւ Իրաքի հակաահաբեկչական միավորումները, որոնք քաղաքին են մոտենում մի քանի ուղղություններով։ ՝՝Դաեշ՛՛-ի զինյալները դիմում են համատարած մահապարտ գործողությունների՝ գիտակցելով, որ չունեն բավարար ուժ նման լայնածավալ գործողության դեմ, որին մասնակցում են նաեւ ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող դաշնակիցների օդային ուժերը։ Ծայրահեղականների կողմից մահապարտ գործողություններ են իրականացվել Շաաբում, Բաղդադի Սադրի թաղամասում ու Թարմիայի շուկայում։ Մահապարտ այս գործողությունների արդյունքում ավելի քան 22 մարդ է զոհվել։

Ֆալուջահը շատ խորհրդանշական իմաստ ունի կառավարության համար։ Սուննի մահմեդականներով բնակեցված այս քաղաքն էր, որը 2ՕՕ3 թվականին կռվեց ընդդեմ ամերիկյան ուժերի, երբ վերջիններս մուտք գործեցին Իրաք։ Քաղաքը կարեւոր է այն առումով, որ այն մայրաքաղաք Բաղդադից գտնվում է ընդամենը 3Օ րոպե հեռավորության վրա։

Այսպես կոչված ՝՝Իսլամական պետություն՛՛ խմբավորման, այսինքն ՝՝Դաեշ՛՛-ի դեմ գործողություններին մասնակցում են նաեւ Մոսուլի մոտ տեղակայված, ինչպես նաեւ Սիրիայում ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քրդական ջոկատները։ Իրաքի քրդական ինքնավար տարածքը կիրակի օրն էր հայտարարել լուսաբացին իրականացվելիք գործողությունների մասին, որոնց մասնակցել է քրդական Փեշմերգայի 5 հազար 5ՕՕ մարտիկ, գրավելու համար ինքնավար շրջանի մայրաքաղաք Արբիլը Մոսուլին կապող ճանապարհը։

Իրաքի բանակի հրամանատարները կարծում են, որ Ֆալուջահը ծայրահեղականներից կազատագրեն 48 ժամվա ընթացքում։

Back to top
XS
SM
MD
LG