This version of the page http://www.amerikayidzayn.com/a/3347282.html (0.0.0.0) stored by archive.org.ua. It represents a snapshot of the page as of 2016-06-13. The original page over time could change.
Հիլարի Քլինթընի ՛՛աքիլլեսյան գարշապարը՝՝

Մատչելի հղումներ

  • անցնել հիմնական բովանդակությանը
  • անցնել հիմնական բովանդակությանը
  • հիմնական բովանդակություն
  • Learning English
Լեզուներ
Լուրեր

Հիլարի Քլինթընի ՛՛աքիլլեսյան գարշապարը՝՝


  • Հրապարակեք Facebook-ում
  • Հրապարակեք Twitter-ում
  • Հրապարակեք В Контакте-ում
  • Հրապարակեք Google+ -ում
  • Մեր YouTube ալիքը
  • Ուղարկել ընկերներին

Ըստ նոր զեկույցի՝ Հիալարի Քլինթընը ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնը թողնելուց հետո պարտավոր էր հանձնել պետական խնդիրների հետ կապված իր էլեկտրոնային նամակագրությունը, մինչդեռ նա այդպես չի վարվել։

Այդուհանդերձ, Քլինթընը առաջին պետքարտուղարը չէ, որ խախտել է այս օրենքը։

՛՛ Այս պարագայում սա մեր բացթողումն է, մենք պետք է ավելին անեինք պետքարտուղարի եւ նրա բարձրաստիճան աշխատակազմի էլեկտրոնային նամակագրության պահպանման գործում, նույնիսկ մինչեւ պետքարտուղար Քլինթընը՝՝,- հայտարարել էր պետքարտուղարության խոսնակ Մարք Թոնըրը։

Նախկինում, Քլինթընը հերքել էր իր մեղքը, սակայն ավելի ուշ ներողություն էր խնդրել գործած սխալի համար։

՛՛Թեեւ կարծում եմ, որ գործել եմ օրենքի սահմաններում, այդուհանդերձ ընդունում եմ, որ պետք է պետական նամակագրությունը կատարվեր պետական էլեկտրոնային փոստով՝՝,- հայտարարել էր Քլինթընը։

Սկանդալային այս խնդիրը լռեց այն բանից հետո, երբ Քլինթընը հանձնեց 50,000 էջից բաղկացած պետական նամակագրությունն ու իր անձնական սերվերների պարունակությունը։

Այս խնդիրը սակայն կրկին գլուխ է բարձրացնում հրապարակվող յուրաքանչուր նոր զեկույցի հետ։ Քլինթընի ՝՝աքիլլեսյան գարշապարը՝՝ մեծ հաճույքով օգտագործում է Դոնալդ Թրամփը։

Հիլարի Քլինթընի պաշտպանությամբ հանդես է եկել նաեւ Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Նենսի Փելոսին։ Նա նշել էր, որ Հիլարի Քլինթընը առաջին պետքարտուղարը չէ, որ խախտել էր այս օրենքը։

Back to top
XS
SM
MD
LG