This version of the page http://www.amerikayidzayn.com/a/3339368.html (0.0.0.0) stored by archive.org.ua. It represents a snapshot of the page as of 2016-06-13. The original page over time could change.
՝՝Փարիզում շուտով կամ կտապալվեն, կամ չեն սկսվի Մերձավոր Արեւելքի հարցերով բանակցությունները՛՛

Մատչելի հղումներ

  • անցնել հիմնական բովանդակությանը
  • անցնել հիմնական բովանդակությանը
  • հիմնական բովանդակություն
  • Learning English
Լեզուներ
Լուրեր

՝՝Փարիզում շուտով կամ կտապալվեն, կամ չեն սկսվի Մերձավոր Արեւելքի հարցերով բանակցությունները՛՛

  • Արամ Վանեցյան

  • Հրապարակեք Facebook-ում
  • Հրապարակեք Twitter-ում
  • Հրապարակեք В Контакте-ում
  • Հրապարակեք Google+ -ում
  • Մեր YouTube ալիքը
  • Ուղարկել ընկերներին

Հունիս ամսին Փարիզում, ըստ ծրագրվածի, վերսկսվելու են իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը լուծելու նպատակով բանակցությունները։

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի խոսքերով, հանդիպման նպատակը պետք է լինի պարզել, թե արդյոք Իսրայելն ու պաղեստինցիները կարող են ՝՝Պաղեստինի կարգավիճակի շուրջ ի վերջո հասնել մի այնպիսի դիրքորոշման, որը բավարարի թե մեկ, եւ թե մյուս կողմին՛՛։

՝՝Փաստը, որ կողմերն արդեն երկար ժամանակ է չեն նստել բանակցությունների սեղանի շուրջը, ոչ ԱՄՆ-ի, ոչ էլ որեւէ այլ երկրի մեղքն է։ Մեղքը երկու կողմերինն է՛՛։

Նրա խոսքերով, չնայած Մերձավոր Արեւելքում խաղաղության գործարք կնքելու նախկին ջանքերի ձախողմանը, գործընթացը վերսկսելու հանգամանքը մնում է Օբամայի վարչակազմի գլխավոր հարցերից մեկը։

Իսկ ի՞նչ է ասում այսօր Իսրայելի վարչապետը, ո՞րն է նրա դիրքորոշումը։

Բենյամին Նեթանյահուն դեմ է փարիզյան հանդիպմանը։ Ու դեմ է այն պայմաններում, երբ փորձում է իր կառավարությունն ավելի տանել դեպի աջ։ Նրա հետ անհամաձայնությունների պատճառով ուրբաթ օրը հրաժարական ներկայացրեց ավելի չափավոր դիրքեր զբաղեցնող պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը՝ նախազգուշացնելով, որ ՝՝Իսրայելը գրավել են վտանգավոր ու ծայրահեղ տարրերը՛՛։

Իր հրաժարականի մասին հայտարարությամբ հանդես գալուց հետո ՝՝Թվիթեր՛՛-ի իր էջում Յաալոնը գրել է. ՝՝Ես տեղեկացրել եմ վարչապետին, որ նրա վերաբերմունքի ու վերջին իրադարձությունների, ինչպես նաեւ նրա նկատմամբ վստահությունս կորցնելու պատճառով ներկայացնում եմ հրաժարական կառավարությունից ու խորհրդարանից եւ հեռանում քաղաքականությունից՛՛։

Իսկ սա տեղի է ունենում այն պահին, երբ վարչապետ Նեթանյահուն փորձում է կոալիցիա մտցնել կարծր դիրքային Ավիգդոր Լիբերմանին։ Ու հենց նա էլ կարող է ստանձնել պաշտպանության նախարարի պաշտոնը։

Լիբերմանը, որը հայտնի է կրքոտ մեկնաբանություններով ու պաղեստինցիների նկատամամբ ռազմատենչ դիրքորոշմամբ, կառավարության կազմ մտնելով, ավելի կամրապնդի Նեթանյահուի դիրքը, որի կուսակցությունն այս պահին ունի միայն մեկ ձայնի առավելություն։ Եթե Լիբերմանի կուսակցությունը զբաղեցնի 6 աթոռ, Իսրայելի կառավարությունը կդառնա այս երկրի պամտության մեջ ամենաաջթեւային կառավարությունը։

Աջթեւային քաղաքական գործիչները քննադատում էին Յաալոնին, այն բանի համար, որ նա կողմ էր դատական գործ հարուցել պաղեստինցի արդեն վիրավորված մի հարձակվողի սպանած իսրայելցի զինվորի նկատմամբ։

Յաալոնը ուրբաթ օրը հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց. ՝՝Իմ ամբողջ կարողություններով պայքարել եմ ընդդեմ Իսրայելի հասարակության մեջ ծայրահեղականության, բռնությունների եւ ռասիզմի դրսեւորումների դեմ, որոնք այնքա~ն շատ են խանգարում այս երկրին՛՛։

Մոլդովայում ծնված Լիբերմանը, որը բնակվում է գրավյալ Հորդանան գետի արեւմտյան ափի հրեական թաղամասում, պաղեստինցիների նկատմամբ չափազանց կարծր դիրք որդեգրելու կողմնակից է։ Նա նաեւ հանդես է գալիս Գազայի գոտում Համասի կառավարումը տապալելու հայտարարություններով։

Այնպես որ հունիսյան բանակցությունները, ըստ վերլուծաբանների, կամ կտապալվեն, կամ ընդհանրապես չեն սկսվի։

Back to top
XS
SM
MD
LG