This version of the page http://www.amerikayidzayn.com/p/4325.html (0.0.0.0) stored by archive.org.ua. It represents a snapshot of the page as of 2016-05-03. The original page over time could change.
Forum Rules «Ամերիկայի Ձայն»

Մատչելի հղումներ

  • անցնել հիմնական բովանդակությանը
  • անցնել հիմնական բովանդակությանը
  • հիմնական բովանդակություն
  • Learning English
Լեզուներ

Օգտագործման պայմանների ու գաղտնիության մասին

Օգտագործման պայմանների ու գաղտնիության մասին

Օգտագործման պայմանների ու գաղտնիության մասին

Հայտարարություն գաղտնիության մասին

Ինքնաբերաբար հավաքվող եւ պահվող տեղեկություններ

Մեր կայքէջը կատարած ձեր այցելության ժամանակ, երբ կարդում եւ արտատպում եք ձեզ հետաքրքրող հրապարակումներ, ձեր ինքնությունը չբացահայտող որոշ տեղեկություններ մեզ մոտ գրանցվում են ինքնաբերաբար։

Մեզ մոտ պահպանվում են միայն հետեւյալ տեղեկությունները.

1. Ձեր ինտերնետային կապի տեղեկությունը, ինչպես օրինակ, "xcompany.com", եթե օգտագործում եք մուտքի մասնավոր կապ, կամ "yourschool.edu", եթե օգտագործում եք մուտքի համալսարանական կապ եւ ձեր IP հասցեն։

2. Ձեր browser –ի եւ operating system-ի տեղեկությունը,

3. Ձեր այցելության թվականն ու ժամանակը,

4. Ձեր այցելած կայքէջերը։

5. Եթե այս կայքէջն եք այցելում մեկ այլ կայքէջից, ապա գրանցվում է նաեւ այդ տեղեկությունը։

Եթե դուք մեզ եք ուղարկում ձեր անձնական տեղեկությունը

Եթե դուք ցանկանում եք մեզ տրամադրել ձեր անձնական տեղեկությունները, էլեկտրոնային նամակ ուղարկելով կամ անձնական տեղեկություն պարունակող տեղեկագիր լրացնելով եւ այն մեր կայքէջին փոխանցելով, ապա մենք այդ տեղեկությունը կօգտագործենք միայն ձեր ծանուցմանը պատասխանելու եւ ձեր որոնած տեղեկությունը գտնելու գործում ձեզ օգնելու համար։ Մենք անձնական տեղեկություններ չենք հավաքում որեւէ այլ նպատակի համար։ Ավելին, մենք նկարագրային տեղեկություններ չենք հավաքում եւ դրանք մասնավոր որեւէ կազմակերպության չենք փոխանցում, ոչ էլ դրանք գրանցում ենք շուկայական առեւտրի համակարգում։

Ձեր էլեկտրոնային նամակը մեկ այլ պետական գործակալության հետ կիսում ենք միայն այն դեպքում, երբ ձեր դիմումն առնչվում է նաեւ այդ գործակալությանը, կամ երբ դա է պահանջում օրենքը։ Բացի դրանից, մենք բացահայտում ենք փաստաթղթերի, ներառյալ էլեկտրոնային նամակների պարունակությունը, եթե դա պահանջվում է ԱՄՆ-ի Կոնգրեսի կամ դատական համակարգի կողմից։

Հետապնդման նպատակով հայթայթվող տեղեկություններ (Cookies)

՛՛Cookies՝՝ է կոչվում այն փոքր թղթապանակը, որը ձեր համակարգիչը ստանում է որեւէ կայքէջից, եւ որը պարունակում է հատուկ տեղեկություններ ինտերնետային կապի ընթացքում ձեր որոնած նյութի մասին։ Ձեր համակարգիչը ՛՛Cookies՝՝ –ում առկա տեղեկությունը կիսում է միայն այն կայքէջի հետ, որը այն հայթաթել է։ Գոյություն ունեն երկու տեսակի ՛՛Cookies՝՝-ներ՝ ժամանակավոր եւ հարատեւ։ Ժամանակավոր ՛՛Cookies՝՝-ը առկա է միայն ձեր ինտերնետային կապի ընթացքում։ Եւ երբ այդ կապը դադարում է, ՛՛Cookies՝՝-ը նույնպես անհետանում է։ Հարատեւ ՛՛Cookies՝՝-ը ձեր համակարգչից կորզված տեղեկությունները պահպանում է առավել երկար ժամանակով։

՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի կայքէջերը ժամանակավոր ՛՛Cookies՝՝ են օգտագործում տեխնիկական նպատակներով, ինչպես օրինակ կայքէջը ուսումնասիրելու համար ավելի լավ հնարավորություն ընձեռելու, կամ կապի ընթացքում ձեր նախասիրությունները կայքէջի հետ հարմարեցնելու նպատակով։ ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի մի քանի կայքէջեր կարող են օգտագործել նաեւ հարատեւ ՛՛Cookies՝՝, ձեր այցելությունների հաճախականությունը գրանցելու համար։ ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի յուրաքանչյուր կայքէջ, որը հարատեւ ՛՛Cookies՝՝ է օգտագործում, համապատասխան տեղեկություն է դրսեւորում այդ մասին։

Ձեր անձնական տեղեկությունները, որտեղ էլ որ դրանք գրանցվեն՝ հարատեւ ՛՛Cookies՝՝-ում թե այլուր, երբեք չեն փոխանցվում այդ տեղեկություներն ունենալու իրավունքից զուրկ երրորդ կողմի։ Եթե չեք ցանկանում, որ ձեր համակարգչում պահպանվեն ժամանակավոր կամ հարատեւ ՛՛Cookies՝՝, ապա կարող եք դրանք անջատել։ Սակայն այս գործողությունը կարող է խանգարել ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի որոշ կայքէջերի աշխատանքին։

Ժխտման հայտարարություն

Մենք կարող ենք ինտերնետային կապ հաստատել արտաքին կայքէջերի հետ, լրատվական մեր պարտականությունները կատարելու նպատակով։ Սակայն դա չի նշանակում, որ ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ը պաշտոնապես հաստատում է այդ կայքէջերում արտահայտվող կարծիքներն ու գաղափարները։

՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի հաղորդումները չեն հեռարձակվում Միացյալ Նահանգներում։ Մեր ծրագրերի եւ կայքէջերի իրական թիրախները արտասահմանում են։

Դիտողություններ կատարելու կանոններ

Բոլոր դիտողությունները, նախքան ինտերնետի մեջ տեղադրվելը, վերանայվում են։ ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ը ամեն կերպ փորձում է այդ դիտողությունները ինտերնետ մտցնել 48 ժամվա ընթացքում, առանց դրանք խմբագրելու։ Սակայն ունի դրանք կայքէջում ընդհանրապես չտեղադրելու իրավունք։

Բոլոր դիտողությունները պետք է հետեւեն այս կանոններին

1. Չշեղվել թեմայից.

2. Չպարունակել հայհոյանքներ, գռեհիկ բառեր եւ ատելություն հրահրող արտահայտություններ.

3. Չպարունակել անձնական վիրավորանք կամ բռնության կոչեր.

4. Օգտագործել միայն պարզ տեքստ, այլ ոչ թե html կամ այլ ծածկագրեր։

Հայտարարություն հեղինակային իրավունքի մասին

1. Դուք կարող եք, առանց հատուկ արտոնության, օգտագործել voanews.com կայքէջում տեղադրված որեւէ նյութ։ ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի կայքէջերից որեւէ մեկի հետ կապ հաստատելու ցանկության դեպքում, ձեր հայցն ուղարկեք askvoa@voanews.com հասցեով։

2. ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի նյութերը կարող եք վերատպել, պայմանով, որ նշվի տեքստի աղբյուրը եւ չկատարվեն խմբագրական փոփոխություններ տեքստում ։

3. ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի պատրաստած բոլոր տեքստերը, ձայնահոլովակներն ու տեսահոլովակները գտնվում են հանրային տիրույթում։ Սակայն որոշ պատկերների եւ նկարների օգտագործման ժամանակ պետք է հետեւել հեղինակային իրավունքների կանոններին։

4. ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ը ՝՝Ասոսիեյթեդ Փրես՛՛ ընկերության նկարներից օգտվելու հատուկ արտոնություն ունի։ ՝՝ԱՓ՛՛-ի բոլոր նյութերը պատկանում են այդ ընկերությանը, եւ առանց հատուկ արտոնագրի, չեն կարող վերատպվել։

5. ՝՝Ամերիկայի Ձայն՛՛ եւ ՝՝voanews.com՛՛ մակնիշները առանց հատուկ իրավունքի օգտագործել չի կարելի։ Սակայն կարող եք օգտագործել voanews.com մակնիշը, եթե ցանկանում եք ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի կապը տեղադրել ձեր կայքէջում։

Back to top
XS
SM
MD
LG