Չորեքշաբթի, 16 Մարտ 2016 թ., ժամանակը Երևանում` 15:22
Մուլտիմեդիա

 ՀԵՌՈՒՍՏԱՀԱՆԴԵՍ: Ստելլա Գրիգորյան 03.13.2016
 Թրամփին փորձել են տապալել բեմից
Ամերիկայի Ձայնը YouTube-ում
ՇԱԲԱԹՎԱ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

    Լուրեր

    Քեյթ Միդըլթոնը մեկ օրով նոր պաշտոն է ստանձնել

    Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդըլթոնը և ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման «Huffington Post» տեղեկատվական համացանցային էջի միջոցով անդրադարձել են երեխաների հոգեկան առողջության թեմային:

    Քեյթ Միդըլթոնը մեկ օրով նոր պաշտոն է ստանձնել
    Ստելլա Գրիգորյան

    Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդըլթոնը մեկ օրով ստանձնել է «Huffington Post» տեղեկատվական համացանցային էջի անգլիական բաժնի խմբագրի պաշտոնը: Նա պալատի սենյակներից մեկը վերածել է ինքնաշեն լրատվական կենտրոնի:

    «Huffington Post»-ի խմբագիր Սթեֆըն Հալլի խոսքերով, դքսուհին սկզբունքային և բավականին լավ խմբագիր է:

    Քեյթ Միդըլթոնի օրակարգում է երեխաների հոգեկան առողջության թեման: «Anna Freid» կենտրոնից Փիթըր Ֆոնագի խոսքերով, այդ խնդիրը դքսուհուն շատ է հուզում:

    Փիթըր Ֆոնագը ասել է, թե «Նա բավականին լավ է ներգրավվել այս աշխատանքում: Քեյթը մանկական թերապևտի բնածին տաղանդ ունի»:

    Իր հոդվածում Քեյթը կոչ է անում վերջ դնել հոգեկան խնդիրների շուրջ տարածված կարծրատիպերին՝ շեշտը դնելով իր մայրական դերի վրա:

    THE DUCHESS OF CAMBRIDGE
    x
    THE DUCHESS OF CAMBRIDGE

    Մեծ Բրիտանիայի թագաժառանգ Ուիլյամ իշխանի կնոջ, Քեյթի խոսքերով. «Եթե մեր երեխաները հոգեկան օգնության կարիք ունենային, Ուիլյամը և ես չէինք վարանի դիմել օգնության: Մենք փորձում ենք Ջորջին և Շարլոտին խրախուսել, որ նրանք ազատ կերպով արտահայտեն իրենց զգացմունքները»:

    Որպես «Huffington Post»-ի խմբագիր, դքսուհին ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբամային հրավիրել է հոդված գրել: Միշել Օբաման նույնպես փորձում է վերացնել հոգեկան հիվանդությունների շուրջ պտտվող ամոթի դրոշմը:

    Միշել Օբաման իր հոդվածում ասում է,- «Մենք պետք է պարզ դարձնենք, որ օգնություն խնդրելը ոչ թե թուլության, այլ ուժի նշան է: Պետք է մարդկանց խրախուսենք, որ ստանան այն օգնությունը, որի կարիքը ունեն»:

    «Huffington Post»-ի խմբագիր Սթեֆըն Հալլը գոհ է դքսուհու կատարած աշխատանքից և նույնիսկ մտավախություն է հայտնել, թե Քեյթը այնքան լավ խմբագիր է, որ ինքը վախենում է կորցնել իր աշխատանքը:

    Քեյթ Միդըլթոնը մեկ օրով նոր պաշտոն է ստանձնելi
    ▶ || 0:00:00
    ... ⇱  
     
    X
    Ստելլա Գրիգորյան
    18.02.2016
    Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդըլթոնը և ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման «Huffington Post» տեղեկատվական համացանցային էջի միջոցով անդրադարձել են երեխաների հոգեկան առողջության թեմային:

    Ֆորումի վերաբերյալ մեկնաբանություններ
    Մեկնաբանություններ
         
    Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

    Հեղինակի այլ նյութեր

    •  ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն ընդունեց քրիստոնյաների դեմ Դաեշի գործողությունները «ցեղասպանություն» որակելու մասին որոշում
    •  ՀԵՌՈՒՍՏԱՀԱՆԴԵՍ: Ստելլա Գրիգորյան 03.13.2016
    • ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն ընդունեց քրիստոնյաների դեմ Դաեշի գործողությունները «ցեղասպանություն» որակելու մասին որոշում
    •  Բարի Լույս: Ստելլա Գրիգորյան
    •  SHORT VIDEO: Զբոսաշրջության տիեզերանավը
    Հավելյալ հոդվածներ

    ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

    Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
    Թրամփին փորձել են տապալել բեմիցi
    ▶ || 0:00:00
    ... ⇱  
     
    X
    Տիգրան Մարտիրոսյան
    15.03.2016
    Ցուցարարներից մեկը փորձել է բեմից տապալել ԱՄՆ-ի նախագահի հանրապետական ընտրարշավի առաջատար Դոնալդ Թրամփին։ Վերջինս դիմադրել է և ավելի ուշ նշել, որ պատրաստ էր հակահարված տալ:
    Ամենակարդացվող նյութեր
    1. Հայաստանը՝ Վաշինգտոնի աչքերով
    2. ԱՄՆ-ում նախընտրական կրքերը հասել են գագաթնակետին
    3. Օբամայի հայեցակարգը
    4. Շարապովան որակազրկվելու՞ է
    5. Պտղի սեռի պատճառով հղիության ընդհատման ցուցանիշով Հայաստանը աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում
    • Երևանում է ՍԾՏՀ ԽՎ ադրբեջանցի գլխավոր քարտուղարը
    • Կառավարությունն առաջարկում է ընտրություններին ընդառաջ՝ նոր լիազորություններ տալ ՀՌԱՀ-ին
    • ՔԿ․ Հանրաքվեին այլոց փոխարեն քվեարկելու փաստերով քրգործերից 30-ը ուղարկվել է դատարան
    • ԵՏՄ-ից ներկրվող մեքենաների համար ԱԱՀ չգանձելու օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
    • Ուկրաինայի խորհրդարանը հակակառուպցիոն օրենք է ընդունել

    ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ