Չորեքշաբթի, 16 Մարտ 2016 թ., ժամանակը Երևանում` 15:22
Մուլտիմեդիա

 ՀԵՌՈՒՍՏԱՀԱՆԴԵՍ: Ստելլա Գրիգորյան 03.13.2016
 Թրամփին փորձել են տապալել բեմից
Ամերիկայի Ձայնը YouTube-ում
ՇԱԲԱԹՎԱ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

    Լուրեր

    Ռուսաստանում սրընթաց աճում է աղքատության մակարդակը

    Ռուսաստանի տնտեսական ճգնաժամը միլիոնավոր մարդկանց չքավորության դուռն է տանում։ Երկրում ապրելու գինը գնալով աճում է, իսկ մարդկանց աշխատավարձը գնալով պակասում։

    People walk past a currency exchange display board in Moscow, Russia, Jan. 20, 2016.
    x
    People walk past a currency exchange display board in Moscow, Russia, Jan. 20, 2016.

    Մոսկվայի արվարձաններից մեկի ՛՛SALVATION ARMY՝՝ բարեգործական կազմակերպության  խոհանոցում հսկայական թվով մարդիկ են ճաշում ամեն օր։ Երկրում տիրող տնտեսական ճգնաժամի պայմաններում, շուրջ 20 մլն ռուսաստանցիներ ապրում են աղքատության շեմին։

    Տնտեսական ճգնաժամը առաջին հերթին անդրադառնում է նախկին խորհրդային երկրներից Ռուսաստան աշխատելու եկած արտագնա աշխատավորների վրա։

    ՛՛Նրանցից շատերը գալիս են այստեղ աշխատանք գտնելու ակնկալիքով, իսկ աշխատանք գտնելը Ռուսաստանում այժմ շատ բարդ է, եւ նրանք հաճախ ամաչում են ձեռնունայն տուն վերադառնալ եւ հայտնվում են մեզ մոր՝՝,- նշում է ՛՛Salvation Army՝՝ բարեգործական կազմակերպության աշխատակից Արտուր Ռախմանկուլովը։

    Աշխատատեղերի կրճատումների պատճառով հսկայական թվով մարդիկ հայտնվում են փողոցում, չկարողանալով վճարել իրենց տան վարձը։

    Դեռեվս 2009-ին  իր գործունեությունը սկսած սոցիալական պահակախմբի այս ավտոմեքենաները ամեն օր փողոցից վերցնում են  անօթեւաններին, որոնց թվի հսկայական աճի պատճառով  մեքենաների թիվը գրեթե կրկնապատկվել է։ Երկրի իշխանությունները անօթեւանների աճի պատճառը ալկոհոլիզմն են համարում։ 

    ՛՛Ռուսաստանում ամենացածր եկամուտ ունեցող քաղաքացիներին տրվում են նպաստներ որոնք ապահովագրում են վերջիններիս անօթեւան մնալուց, այսպիսով ցածր եկամուտը չի կարող անօթեւան դառնալու պատճառ հանդիսանալ՝՝,- ամերիկայի ձայնին տված հարցազրույցում հայտարարեց  Մոսկվայի սոցիալական ծառայությունների աշխատակից Անդրեյ Պենտյուկովը։

    Ռուսատանի ղեկավարությունը, ըստ Ինտերֆաքս լրատվական գործակալության,  կանխատեսում է գործազրկության 26 տոկոսի աճ միայն այս տարվա ընթացքում, ինչը ռուսաստանցիներին լավատեսորեն տրամադրվելու պատճառներ չի տալիս։

     

     

     

     

     

    ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

    Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
    Թրամփին փորձել են տապալել բեմիցi
    ▶ || 0:00:00
    ... ⇱  
     
    X
    Տիգրան Մարտիրոսյան
    15.03.2016
    Ցուցարարներից մեկը փորձել է բեմից տապալել ԱՄՆ-ի նախագահի հանրապետական ընտրարշավի առաջատար Դոնալդ Թրամփին։ Վերջինս դիմադրել է և ավելի ուշ նշել, որ պատրաստ էր հակահարված տալ:
    Ամենակարդացվող նյութեր
    1. Հայաստանը՝ Վաշինգտոնի աչքերով
    2. ԱՄՆ-ում նախընտրական կրքերը հասել են գագաթնակետին
    3. Օբամայի հայեցակարգը
    4. Շարապովան որակազրկվելու՞ է
    5. Պտղի սեռի պատճառով հղիության ընդհատման ցուցանիշով Հայաստանը աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում
    • Երևանում է ՍԾՏՀ ԽՎ ադրբեջանցի գլխավոր քարտուղարը
    • Կառավարությունն առաջարկում է ընտրություններին ընդառաջ՝ նոր լիազորություններ տալ ՀՌԱՀ-ին
    • ՔԿ․ Հանրաքվեին այլոց փոխարեն քվեարկելու փաստերով քրգործերից 30-ը ուղարկվել է դատարան
    • ԵՏՄ-ից ներկրվող մեքենաների համար ԱԱՀ չգանձելու օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
    • Ուկրաինայի խորհրդարանը հակակառուպցիոն օրենք է ընդունել

    ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ