This version of the page http://www.amerikayidzayn.com/a/3504086.html (0.0.0.0) stored by archive.org.ua. It represents a snapshot of the page as of 2016-10-05. The original page over time could change.
Կալիֆոռնիացիները պայքարում են մահապատժի միջոցների դեմ

Մատչելի հղումներ

  • անցնել հիմնական բովանդակությանը
  • անցնել հիմնական բովանդակությանը
  • հիմնական բովանդակություն
  • Learning English
Լեզուներ
Լուրեր

Կալիֆոռնիացիները պայքարում են մահապատժի միջոցների դեմ

  • Ստելլա Գրիգորյան

  • Հրապարակեք Facebook-ում
  • Հրապարակեք Twitter-ում
  • Հրապարակեք В Контакте-ում
  • Հրապարակեք Google+ -ում
  • Մեր YouTube ալիքը
  • Ուղարկել ընկերներին

Նոյեմբերին Կալիֆոռնիայի բնակիչները կանգնած կլինեն երկու միանգամայն տարբեր որոշումների առջև՝ աջակցել մահապատժի խստացմանը, թե՞ դրա վերացմանը:

Կալիֆոռնիայում 750 մարդ այժմ կանգնած է մահապատժի ուղու վրա՝ սպասելով դատարանի վերջնական որոշմանը:

«Լոյոլա» իրավաբանական համալսարանից Փաուլա Միթչելի կարծիքով, 1978 թվականից ի վեր, երբ Կալիֆոռնիան վերականգնեց մահապատժի կիրառման օրենքը, օրինական պատժամիջոցների համակարգը խախտվեց:

«Կալիֆոռնիայի հարկատուները ավելի քան 5 միլիարդ դոլար են վճարել: Նահանգը մահապատիժ է կիրառել 13 անձի նկատմամբ: Մոտ 100 մարդ մահացել է մահապատժի դատավճռի որոշմանը սպասելու ժամանակահատվածում, հիվանդության կամ ծերության պատճառով»:

Երկու ամբողջովին տարբեր օրինագծեր են առաջադրվել քվեարկության. Առաջարկ 62՝ կվերացնի մահապատիժը, իսկ առաջարկ 66՝ մահապատժի կիրառման գործընթացը ավելի արդյունավետ կդարձնի:

Քաղաքացիներն այս ուղղությամբ հակասական կարծիքներ ունեն:

Դերասան Մայք Ֆարրելն ասում է,- «Ինձ համար ակնհայտ է, որ մեր երկրում մահապատժի կիրառումը հիմնված է ռասայական խտրականության վրա: Այն կիրառվում է միայն աղքատների և պատշաճ պաշտպանություն չունեցող մարդկանց նկատմամբ: Դա անարդարացի է»:

Սակայն Քերմիթ Ալեքսանդրը՝ ում մորը, քրոջը և երկու զարմիկներին սպանել են, կողմ է մահապատժի կիրառմանը:

Քերմիթի կինը ասում է,- «Դա արդարության հաստատման համար է: Եթե դա վրեժխնդրության համար լիներ, ապա ամուսինս վրեժ կլուծեր 30 տարի առաջ դատարանում: Եթե արդարության հաստատման համար ժամանակ է հարկավոր, ապա թող այդպես էլ լինի»:

ԱՄՆ-ի 30 նահանգներում դեռևս գործում է մահապատժի կիրառման օրենքը, մյուս 20 նահանգները դրանից հրաժարվել են: Մահապատիժը հազվագյուտ է կիրառվում, սակայն շատ դատախազներ, ինչպես օրինակ Ռիվերսայդ համայնքի դատախազ Մայք Հեսթրին կարծում են, որ մահապատժի օրենքը պետք է մնա, որպեսզի կիրառվի ամենածայրահեղ հանցագործությունների դեպքում:

«Կարծում եմ դա մի գործիք է, որը արդարադատության համակարգին անհրաժեշտ է ամենանողկալի և արտասովոր հանցագործությունները համապատասխանորեն պատժելու համար: Դա նաև հասարակության համար՝ կատարվածի շուրջ իրենց վրդովմունքն արտահայտելու միջոց է»:

Օրինագծերի քվեարկությունը կանցկացվի սույն թվականի նոյեմբերի 8-ին:

Back to top
XS
SM
MD
LG