This version of the page http://www.amerikayidzayn.com/a/3460498.html (0.0.0.0) stored by archive.org.ua. It represents a snapshot of the page as of 2016-08-22. The original page over time could change.
Արդյոք ովքե՞ր են Օլիմպիական խաղերի փախստականների թիմի մարզիկները

Մատչելի հղումներ

  • անցնել հիմնական բովանդակությանը
  • անցնել հիմնական բովանդակությանը
  • հիմնական բովանդակություն
  • Learning English
Լեզուներ
Լուրեր

Արդյոք ովքե՞ր են Օլիմպիական խաղերի փախստականների թիմի մարզիկները

  • Ստելլա Գրիգորյան

Rio Olympics Refugee Athletes

  • Հրապարակեք Facebook-ում
  • Հրապարակեք Twitter-ում
  • Հրապարակեք В Контакте-ում
  • Հրապարակեք Google+ -ում
  • Մեր YouTube ալիքը
  • Ուղարկել ընկերներին

Երկու լողորդից, երկու ձյուդոիստից, մեկ մարաթոնային վազորդից և 5 մարմնամարզիկից բաղկացած փախստականների առաջին թիմը հատուկ ուշադրության է արժանացել Ռիոյի Օլիմպիական խաղերում:

Օլիմպիական խաղերի պատմության մեջ առաջին անգամ Ռիոյի այս տարվա մրցույթին մասնակցում է ամբողջովին փախստականներից կազմված մի թիմ, որը հանդես է գալիս Օլիմպիական դրոշի ներքո: Շատերին հետաքրքրում է այն հարցը, թե ովքեր են այն 10 մարզիկները, որոնք կազմում են փախստականների թիմը:

Յուսրա Մարդինի

Թերևս անմիջապես հանրության ուշադրությանն արժանացավ Յուսրա Մարդինին: Նա առաջին մարզիկն էր, ով ներկայացրեց փախստականների թիմը Օլիմպիական խաղերում: Յուսրան լողորդ է, ով ճանաչված է Դամասկոսից փախչող խորտակվող նավից 20 մարդու կյանք փրկելու համար: Օգտագործելով բաց ջրում լողալու իր ունակությունը՝ նա երեք ժամ մարդկանց օգնել է լողալով հասնել Գերմանիայի ափերից մեկը: Օլիմպիական խաղերի 100 մետր լողի մրցույթում նրան հաջողվել է լավ արդյունք ցուցաբերել, սակայն միավորները չեն բավականացրել հաջորդ փուլ անցնելու համար:

Ռամի Անիս

Փախստականների թիմի մեկ այլ լողորդ է Ռամի Անիսը, ով նույնպես փախել է Սիրիայի պատերազմից: 2015 թվականին նա նավով հատել է Միջերկրական ծովը՝ հասնելով Թուրքիա, ապա հանգրվան է գտել Բելգիայում: Տղամարդկանց ազատ ոճի 100 մետր լողի մրցույթից հետո Անիսը արժանացել է հանդիսատեսի հոտնկայս ծափահարություններին, հրաշալի արդյունքի համար:

Այս թիմում կան ձյուդո մարտարվեստը ներկայացնող երկու մարզիկներ՝ Յոլանդ Մաբիկան ու Պոպոլ Միսենգան:

Յոլանդ Մաբիկա

Յոլանդ Մաբիկան 2013 թվականին քաղաքացիական պատերազմի պատճառով Կոնգոյի Հանրապետությունից փախել է Ռիո՝ ապաստան գտնելու: Նրան փոքր տարիքում բաժանել են ծնողներից: Աղջիկը հիշում է, թե փոքր հասակում ինչպես էր մենակ վազում, և թե ինչպես էր նրան բարձրացրել ուղղաթիռը և տեղափոխել երկրի մայրաքաղաք: Այնուհետև, երբ նրան տեղափոխել են կորած երեխաների կենտրոն, նա սկսել է ձյուդո մարտարվեստով զբաղվել:

Մաբիկան առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկվել 70կգ քաշային կարգում Իսրայելի մարզուհի Լինդա Բոլդերի կողմից:

Պոպոլ Միսենգայ

Ձյուդո մարտարվեստի մեկ այլ մարզիկի՝ Պոպոլ Միսենգայի մանկությունը նման է Յոլանդի պատմությանը: Տղան նույնպես 2013 թվականին փախել է Կոնգոյի Հանրապետությունից և հանգրվանել Ռիոյում: Նա 6 տարեկան է եղել, երբ մորը սպանել են։ Այնուհետև նրան գտել են անտառում թափառելիս և տեղափոխել են երկրի մայրաքաղաք:

Պոպոլը Հնդկաստանի մարզիկ Ավթար Սինգհի նկատմամբ հաղթանակ է տարել, սակայն պարտվել է Հարավային Կորեայի մարզիկ Գվաք Դոնգ-Հանին:

Յոնաս Քինդ

Յոնաս Քինդը փախստականների թիմի միակ մարաթոնային վազորդն է: Եթովպացի մարզիկը ստիպված է եղել լքել իր երկիրը քաղաքական պատճառներով, և 2013 թվականից ապրում է Լյուքսեմբուրգում: Մարաթոնային վազքի նրա սահմանած արագությունը 2 ժամ 17 րոպե է։ Եվ եթե քաղաքացիություն ունենար, ապա կորակավորվեր որպես Օլիմպիական թիմի անդամ: Յոնասը մարաթոնին մասնակցելու է օգոստոսի 21ին, Ռիոյի Օլիմպիական խաղերի տղամարդկանց մարաթոնի շրջանակներում:

Փախստականների թիմի մյուս հինգ մարզիկները բնակվում են Քենիայի ճամբարներում և զբաղվում են մարմնամարզությամբ:

Յիչ Փուր Բիել

Յիչ Փուր Բիելը, փախնելով Հարավային Սուդանի քաղաքացիական պատերազմից, արդեն 10 տարի է, ինչ բնակվում է Քենիայում: Նա սկսել է վազքով զբաղվել մեկ տարի առաջ, և չնայած եղանակային անհարմար պայմաններին և մարզվելու համար անհրաժեշտ պարագաների բացակայությանը, շարունակում է մարզվել: Բիելը օգոստոսի 12-ին մասնակցելու է տղամարդկանց 800 մետր մրցավազքին:

Ջեյմս Չիենջեք

Ինչպես մի շարք այլ տղաներ, ովքեր Քենիա են փախել Հարավային Սուդանից, Ջեյմս Չիենջեքը նույնպես հայտնի է արագ վազելու իր ունակությամբ: Նա լքել է իր տունը, վախենալով, որ իրեն կարող են բռնել և վերածել անչափահաս զինվորի: Վազքի համար անհարմար կոշիկների պատճառով ստացած վնասվածքները նրան հետ չեն պահել մարզվելուց և մյուսներին օգնելու պատրաստակամությունից: Ջեյմսը կմասնակցի օգոստոսի 14-ի տղամարդկանց 400 մետր մրցավազքին:

Պաուլո Ամատուն Լոքորո

Մինչև պատերազմը Պաուլո Ամատուն Լոքորոն Հարավային Սուդանում հովիվ էր։ Պատերազմի պատճառով նա լքել է երկիրը՝ իր ծնողներին միանալու համար: Փախուստի ժամանակ նա միայն մրգով է սնվել, և երբ հասել է փախստականների ճամբար, ոտքերին նույնիսկ կոշիկներ չի ունեցել։ Պաուլոն օգոստոսի 16-ին կմասնակցի տղամարդկանց 1500 մետր մրցավազքին:

Անջելինա Նադաի Լոհալիթ

Վեց տարեկանում փախչելով Հարավային Սուդանի քաղաքացիական պատերազմից՝ Անջելինա Նադաի Լոհալիթը բաժանվել է իր ծնողներից: 21ամյա մարզիկի երազանքն է իր վազքի կարիերայի միջոցով օգնել իր ծնողներին, մի օր վերադառնալ տուն և հորը օգնել ավելի լավ տուն կառուցել: Անջելինան օգոստոսի 13-ին մասնակցելու է կանանց 1500 մետր մրցավազքին:

Ռոուզ Նաթիք Լոքոնյեն

Ռոուզ Նաթիք Լոքոնյենը վազքի բնածին տաղանդ ունի, որը նա հայտնաբերել է իր ճամբարում 10կմ վազքի մրցույթում երկրորդ տեղը զբաղեցնելուց հետո: Աղջիկը միայն անցած տարի է սկսել կոշիկներով վազել: Հարավային Սուդանը լքած մարզիկը կարծում է, որ եթե ինքն ու իր ընտանիքը չփախչեին, երբ ինքը 10 տարեկան էր, ապա վախճանված կլինեին:

Թեև փախստականների թիմի անդամները անցել են պատերազմի, չքավորության և վախի միջով, նրանք, իրենց խոսքերով, երբեք չեն դադարի պայքարելուց։ Նրանք ուրախ են, իրենց ընձեռված այս հիանալի հնարավորության համար:

Ցույց տալ մեկնաբանությունները

Back to top
XS
SM
MD
LG