This version of the page http://www.azatutyun.mobi/a/27213986.html (0.0.0.0) stored by archive.org.ua. It represents a snapshot of the page as of 2016-05-12. The original page over time could change.
Ժիրայր Սեֆիլյանը դատապարտում է Սերժ Սարգսյանի ձեռքը սեղմող ուժերին

Մատչելիության հղումներ

  • Անցնել հիմնական բովանդակությանը
  • Անցնել հիմնական մենյուին
  • Որոնում
  • Հայ
  • Eng
  • РУС
Քաղաքական

Ժիրայր Սեֆիլյանը դատապարտում է Սերժ Սարգսյանի ձեռքը սեղմող ուժերին

  • Իրինա Հովհաննիսյան

Ժիրայր Սեֆիլյան

  • Տարածել Facebook ցանցով։
  • Տարածել Twitter ցանցով։

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը, համոզմունք հայտնելով, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացը որևէ կապ չունի ժողովրդի հետ, խստորեն դատապարտում է այս օրերին Սերժ Սարգսյանի ձեռքը սեղմող ուժերին։

Սեֆիլյանը հումորով պատասխանեց իրենց՝ Բաղրամյան 26 հրավիրել-չհրավիրելու մասին հարցին։

«Բնականաբար, ոչ, հրավեր չենք ստացել, ես կասեի, որ այս ռեժիմի պարագլուխը մեզ հրավիրում է բանտեր, այլ ոչ թե Բաղրամյան 26 կամ պետական որևէ այլ շենք։ Եթե համաձարկվեն հրավիրել մեզ Բաղրամյան 26, գուցե վախենան այդ քայլը անելուց՝ ենթադրելով, որ այդ շենքը մուտք գործելուց հետո այլևս դուրս չգանք։ Եթե հրավիրեին, անշուշտ չէինք մասնակցի։ Նախ մեզ համար հանրապետության նախագահ գոյություն չունի, գոյություն ունի հանրապետության նախագահի աթոռը զավթած մի անձնավորություն, որը երկար տարիներ ուզուրպացրել է իշխանությունը, ժողովրդին կեղեքելով, ճնշելով, բռնանալով և ժողովրդի վրա կրակելով։ Ինչպես կարելի է այդ մարդու հետ նստել, խոսել մի թեմայի շուրջ, որը ընդամենը նրա համար է դրվել շրջանառության մեջ, որպեսզի նա իր իշխանության կյանքը մի քիչ ևս կարողանա երկարաձգել»,- «Ազատությանն» ասաց Սեֆիլյանը։

«Ովքեր ընդունել են Սերժ Սարգսյանի «հանձնարարությունը», նրանց քաղաքական գործիչ կոչելը ճիշտ չէ։ Նրանք ընդամենը արհեստական քաղաքական դաշտում տիկնիկներ են, որոնց Սերժ Սարգսյանը խաղացնում է՝ աշխարհի աչքին թոզ փչելու նպատակով։ Նրանք կհիշվեն մեր ժողովրդի կողմից որպես դավաճաններ»,- հավելեց նա։

Սահմանադրական փոփոխությունները կապելով զուտ երկրորդ ժամկետից հետո էլ իշխանությունը պահպանելու՝ Սերժ Սարգսյանի հավակնությունների հետ՝ Սեֆիլյանը համոզված է՝ Սարգսյանը մտադիր է մնալ կուսակցապետ՝ «առանց պարտավորությունների և որևէ պատասխանատվության»։ Քանի որ շատ պրիմիտիվ կլիներ գործող Սահմանադրության մեջ փոխել երկու ժամկետից ավելի պաշտոնավարումը արգելող հոդվածը, «դա պայթյունավտանգ կլիներ» ու ժողովրդին նրա դեմ «մոբիլիզացնելու հնարավորություն կտար», այդ պատճառով էլ, ըստ «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության համակարգողի, Սերժ Սարգսյանն ընտրել է կառավարման սովետական մոդելը։

«Իսկական ղեկավարները ովքե՞ր էին Սովետական Միության երկրներում. Կենտկոմի քարտուղարները։ Նա ուրիշ ձևով երկիրը կառավարել չգիտի, իր մտքի թռիչքի հորիզոնը 88-ից այս կողմ չի եկել, նա մնացել է Սովետում։ Եվ հասկանալով, որ այսօր նոր ժամանակներ են, ուստի միայն Կենտկոմի քարտուղար լինելը բավարար չէ, նաև պետք է լինել միլիոնատեր, ինքը այս տարիների ընթացքում այդ խնդիրը լուծել է և թալանելով ժողովրդին՝ դարձել է միլիոնատեր, ուստի եթե թույլ տանք այս Սահմանադրությունը գործի, մենք կստանանք Իվանիշվիլիի մոդեռնիզացված տարբերակը Սերժ Սարգսյանի տեսքով»,- ասաց Սեֆիլյանը։

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարը կարծում է, որ Սերժ Սարգսյանը ցանկանում երկարաձգել իր իշխանությունը՝ Ռոբերտ Քոչարյանի հետ «ներկլանային մրցակցության» պատճառով։

«Ավելի պարզ՝ երբ լրանա Սերժ Սարգսյանի տասը տարին, պարզ է, որ հաջորդ տասը տարին պատրաստվում է Ռոբերտ Քոչարյան կոչեցյալը վերստանձնել իշխանությունը։ Բնականաբար, այս քայլով բլոկ է անում ընդմիշտ, հավիտյանս Քոչարյանի վերակենդանացումը։ Մեր համոզմամբ՝ այս ռեժիմից ձերբազատվելը պետք է տեղի ունենա միայն և միայն ժողովրդի ընդվզման միջոցով։ Սահմանադրության փոփոխման օրակարգը, որ պարտադրվել է բոլորին, պետք է առիթ դառնա առողջ քաղաքական միավորների համախմբման, ոչ թե միայն «ոչ» ասելու պարտադրվելիք Սահմանադրությանը, այլ նաև հիմնականում «ոչ» ասելու այս ռեժիմին։ Լուծումը սա է»,- նշեց Սեֆիլյանը։

Հարցին՝ հնարավո՞ր համարում են համագործակցությունը Հայ ազգային կոնգրեսի և «Ժառանգության» հետ, որոնք դեմ են արտահայտվել սահմանադրական փոփոխություններին, Սեֆիլյանն ասաց.- «Ես ողջունում եմ և «Ժառանգության», և ՀԱԿ-ի քայլը։ Մեզ համար ուրախալի է, որ այդ ուժերը չթաթախվեցին ճահիճի մեջ, որ նրանց պարտադրվում է թաթախվել։ Մենք այս շաբաթների ընթացքում ունեցել ենք բազմաթիվ հանդիպումներ, դրանք շարունակվում են։ Համոզված եմ՝ այս առիթը, որ ստեղծել է հակառակորդը, մեծ խթան է առաջացնելու այդ միավորումը օր առաջ տեղի ունենալու համար»։

Նույն թեմայով

  • Ժիրայր Սեֆիլյանը դատապարտում է Սերժ Սարգսյանի ձեռքը սեղմող ուժերին

  • Շարմազանով. Միայն մեծ ցանկության դեպքում է հնարավոր ՀԱԿ-ին և «Ժառանգությանը» դասական առումով կուսակցություն կոչել

  • Նախագահական գնացած գրեթե բոլոր ուժերը «պառլամենտական համակարգին և համամասնական ընտակարգին անցնելը դրական են գնահատել»

  • Հրանտ Բագրատյանը սահմանադրական փոփոխությունները հեղաշրջման փորձ է համարում

  • «Չե'ք անցկացնի» շարժումը Հայաստանում և Սփյուռքում դրամահավաք է սկսել

  • «Ժառանգություն»-ը մերժեց նախագահական գնալու հրավերը

  • Զուրաբյան. ՀԱԿ-ի հանդիպումը Սարգսյանի հետ իմաստ կունենար, եթե այն լուսաբանվեր ուղիղ եթերով

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

  • Հայաստան

    Ղարաբաղի դրոշի շուրջ սկանդալ Եվրատեսիլ-2016-ի կիսաեզրափակիչ փուլում

  • Քաղաքական

    Համազեկուցողների և խորհրդարանական ուժերի քննարկումների առանցքում եղել են ընտրական գործընթացներն ու ղարաբաղյան հիմնահարցը

  • Քաղաքական

    ՀԿ-ների կարծիքով, նոր ԸՕ-ի մշակման գործընթացը չի համապատասխանել միջազգային պահանջներին

  • Իրավունք

    ՊԵԿ-ը հայտարարում է, թե Միհրան Պողոսյանի գործով «ուսումնասիրություն սկսելու իրավական հիմքեր չունի»

Back to top
XS
SM
MD
LG