This version of the page http://www.azatutyun.mobi/a/27129413.html (0.0.0.0) stored by archive.org.ua. It represents a snapshot of the page as of 2016-05-12. The original page over time could change.
Հրապարակվել է Սահմանադրության 1-7 գլուխների նախագծի նախնական տարբերակը

Մատչելիության հղումներ

  • Անցնել հիմնական բովանդակությանը
  • Անցնել հիմնական մենյուին
  • Որոնում
  • Հայ
  • Eng
  • РУС
Սահմանադրական բարեփոխումներ 2015

Հրապարակվել է Սահմանադրության 1-7 գլուխների նախագծի նախնական տարբերակը

  • Կարլեն Ասլանյան

  • Տարածել Facebook ցանցով։
  • Տարածել Twitter ցանցով։

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն այսօր հրապարակեց առաջարկվող Սահմանադրության 1-ից 7-րդ գլուխների նախագիծը:

Փաստաթուղթն ընդունվելու դեպքում Հայաստանը կիսանախագահականից դառնալու է խորհրդարանական հանրապետություն, որտեղ ժողովրդի ներկայացուցչական մարմինը Ազգային ժողովն է: Այն վերահսկողություն է իրականացնելու գործադիր իշխանության նկատմամբ, ընդունելու է պետական բյուջեն և այլն:

Գագիկ Հարությունյանի գլխավորած հանձնաժողովի առաջարկով, վերանում է մեծամասնական ընտրական համակարգը. խորհրդարանում կհայտնվեն առնվազն 101 պատգամավորներ, որոնք ընտրվելու են բացառապես համամասնական համակարգով:

Ազգային ժողովն, ըստ այս նախագծի, ընտրվելու է հինգ տարի ժամկետով: Եթե խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի արդյունքում կայուն մեծամասնություն չձևավորվի, ապա անցկացվելու է քվեարկության երկրորդ փուլ՝ առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների մասնակցությամբ:

Հանրապետության նախագահը, ըստ այսօր հրապարակված փաստաթղթի, ընտրվելու է ոչ թե ժողովրդական քվեարկությամբ, այլ ընտրիչների ժողովի կողմից: Այն կազմված է լինելու Ազգային ժողովի պատգամավորներից և նրանց թվին հավասար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց կազմից ընտրված ներկայացուցիչներից: Նույն անձը Հանրապետության նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ և պաշտոնավարելու է 7 տարի՝ ներկայիս 5-ի փոխարեն: Խորհրդարանական պետության նախագահը, ըստ նախագծի տեքստի, պետության գլուխն է, մարմնավորում է ազգային միասնությունը՝ հետևելով Սահմանադրության պահպանմանը:

Իսկ ահա պետության ներքին և արտաքին քաղաքականությունը իր ծրագրի հիման վրա մշակելու և իրականացնելու է գործադիր իշխանության բարձրագույն մարմինը՝ Կառավարությունը: Վարչապետին նշանակելու է նախագահը, սակայն՝ խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին: Նախարարներին, որոնց թիվը չի գերազանցելու 18-ը, վարչապետի առաջարկով նշանակելու է նախագահը:

Պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը լինելու է վարչապետը: Զինվորական ամենաբարձր պաշտոնյային՝ գլխավոր շտաբի պետին, դարձյալ վարչապետի առաջարկությամբ նշանակելու է նախագահը:

Գրեթե նույնությամբ պահպանվելու է մարզպետների ինստիտուտը, դատական եռաստիճան համակարգը:

Հրապարակելով իրենց հեղինակած Սահմանադրության 1-ից 7-րդ գլուխների նախագիծը, հանձնաժողովի անդամները տեղեկացնում են, որ ընդունում են առաջարկություններ:

Նույն թեմայով

  • Հրապարակվել է Սահմանադրության 1-7 գլուխների նախագծի նախնական տարբերակը

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

  • Հայաստան

    Ղարաբաղի դրոշի շուրջ սկանդալ Եվրատեսիլ-2016-ի կիսաեզրափակիչ փուլում

  • Քաղաքական

    Համազեկուցողների և խորհրդարանական ուժերի քննարկումների առանցքում եղել են ընտրական գործընթացներն ու ղարաբաղյան հիմնահարցը

  • Քաղաքական

    ՀԿ-ների կարծիքով, նոր ԸՕ-ի մշակման գործընթացը չի համապատասխանել միջազգային պահանջներին

  • Իրավունք

    ՊԵԿ-ը հայտարարում է, թե Միհրան Պողոսյանի գործով «ուսումնասիրություն սկսելու իրավական հիմքեր չունի»

Back to top
XS
SM
MD
LG