This version of the page http://www.amerikayidzayn.com/a/3268840.html (0.0.0.0) stored by archive.org.ua. It represents a snapshot of the page as of 2016-05-03. The original page over time could change.
"Ամերիկայի Ձայն"-ի ադրբեջանական ծառայությանը վերլուծաբան Քորի Վելթի տված հարցազրույցը

Մատչելի հղումներ

  • անցնել հիմնական բովանդակությանը
  • անցնել հիմնական բովանդակությանը
  • հիմնական բովանդակություն
  • Learning English
Լեզուներ
Լուրեր

"Ամերիկայի Ձայն"-ի ադրբեջանական ծառայությանը վերլուծաբան Քորի Վելթի տված հարցազրույցը


  • Հրապարակեք Facebook-ում
  • Հրապարակեք Twitter-ում
  • Հրապարակեք В Контакте-ում
  • Հրապարակեք Google+ -ում
  • Մեր YouTube ալիքը
  • Ուղարկել ընկերներին

՛՛Երկու կողմերը երբեք այսքան մոտ չեն գտնվել պատերազմի վերսկսմանը՝՝,- նշում է վերլուծաբան Քորի Վելթը "Ամերիկայի Ձայն"-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում։

Պարոն Վելթ, ըստ ձեզ՝ որո՞նք են վերջին օրերին ղարաբաղյան շփման գծում գրանցված բախումների վերսկսման պատճառները ։

Երկու երկրները երբեք այսքան մոտ չեն եղել պատերազմի վերսկսմանը ։

Այս պահին դժվար է ասել, թե արդյոք այս բախումը դեպքերի հանկարծակի զարգացման արդյունք է, թե ՝ դա ծրագրված է եղել։ Անցյալում մենք բազմաթիվ անգամներ ականատես ենք եղել ադրբեջանական կողմից հրահրվող լարումներին, որոնց նպատակը հակամարտությունը միջազգային հանրության եւ լրատվական գործակալությունների ուշադրության կենտրոնում պահելն է եղել։ Կարծում եմ ավելի կարեւոր հարցը նրանում է, թե ինչ կարող են դրսի ուժերը անել իրավիճակի հետագա լարումը կանխելու ուղղությամբ։

Մինչ այժմ լսել ենք Մինսկի խմբի հայտարարությունը, հանդես է եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կրակը դադարեցնելու կոչով, սակայն պաշտոնական Վաշինգտոնը դեռ լուրջ հայտարարությամբ հանդես չի եկել, ըստ ձեզ՝ որն է այս հարցում ամերիկյան ռազմավարությունը։

Ըստ իս ԱՄՆ-ը ունի հստակ կողմնորոշում, այն է, որ Ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում։ Հուսով եմ, որ ԱՄՆ-ը կխոսի թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերի հետ, ինչպես նաեւ Ռուսաստանի հետ։ Հարկավոր է մի կողմ դնել տարաձայնությունները եւ համատեղ ելք փնտրել այս իրավիճակից։

Ըստ ձեզ՝ արդյո՞ք միջազգային համայնքը ունի Հայաստանի եւ Ադրբեջանի վրա ներազդելու լծակներ։

Անշուշտ լծակներ կան, սակայն ավելի կարեւոր հարց է, թե որքան արդյունավետ կարող են լինել այս լծակները։ Այս պարագայում ամենածանրակշիռ լծակները Ռուսաստանի ձեռքում են։ Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխիքն է, եւ կարող է սպառնալ Ադրբեջանին սեփական ռազմական միջամտությամբ: Սա խաղաքարտ է, որը Ռուսաստանը դեռ պատրաստ չէ խաղարկել։ Այդուհանդերձ, եթե ադրբեջանական կողմը կանգ չառնի, ապա դրա հետագա քայլերը անշուշտ չեն գտնի միջազգային համայնքի աջակցությունը։

Որոշ դիտորդներ այս բախումը համարում են 1994 -ից ի վեր հրադադարի խախտման ամենալուրջ փորձը: Որքանո՞վ է հավանական պատերազմի վերսկսումն այս պարագայում։

Իրավիճակը պայթյունավտանգ է, այս պարագայում դեպքերը կարող են ստանալ իրենց անկախ զարգացումը, անկախ նրանից, թե կողմերը իրոք ունեն պատերազմ սկսելու նկատառումներ, թե ոչ։

Միջազգային համայնքը իր միանշանակ աջակցությունն է հայտնել թե ՛Ուրաինայի, թե՛ Վրաստանի դեպքում, ըստ ձեզ Ադրբեջանը կարող է հուսալ նման աջակցության, թե ոչ։

Ղարաբաղյան հակամարտությունը դիտարկվում է այլ կերպ։ Ղարաբաղյան հակամարտությունը Արեւմուտքի կողմից դիտարկվում է որպես երկկողմանի հակամարտություն: Այստեղ անշուշտ կա Ադրբեջանի տարածքային ամբողջականության խնդիրը, սակայն Արեւմուտքը սպասում է Ադրբեջանից որոշակի զիջումներ։

Այս պահին հստակ է մի բան, որ ներկա իրադրությունը չի կարող շարունակվել: Սա գիտակցում են թե՛ միջազգային համայնքը, թե՛ կողմերը: Պետք է փնտրել խնդրի լուծման այլ ուղիներ։ Ղարաբաղյան հիմնախնդիրը ունի վերջնական եւ հիմնական լուծում ստանալու անհրաժեշտություն։

Back to top
XS
SM
MD
LG