This version of the page http://www.azatutyun.mobi/a/27440490.html (0.0.0.0) stored by archive.org.ua. It represents a snapshot of the page as of 2016-04-28. The original page over time could change.
Սողոմոն Քոչարյանի մոր հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում քրգործ է հարուցվել

Մատչելիության հղումներ

  • Անցնել հիմնական բովանդակությանը
  • Անցնել հիմնական մենյուին
  • Որոնում
Լուրեր

Սողոմոն Քոչարյանի մոր հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում քրգործ է հարուցվել


  • Տարածել Facebook ցանցով։
  • Տարածել Twitter ցանցով։

Հոկտեմբերին դատարանի որոշմամբ պատժի հետագա կրումից ազատվելուց շուրջ կես ամիս անց մահացած ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանի մոր հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քրեական գործ է հարուցվել՝ «հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ»:

ՀՔԾ-ի հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է․ - «Քաղաքացի Զինա Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ցմահ ազատազրկման դատապարտված որդին՝ Սողոմոն Քոչարյանը, ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրելու ընթացքում՝ 2006 թվականից սկսած, պարբերաբար բողոքել է ծանր առողջական վիճակից, սակայն ՀՀ քրեակատարողական վարչության բուժսպասարկման ծառայողները և հիշյալ քրեակատարողական հիմնարկի ծառայողները համապատասխան միջոցներ չեն ձեռնարկել իր որդուն հետազոտելու, հնարավոր հիվանդությունները հայտնաբերելու և դրանց զարգացումը կանխելու համար: Վերջիններս պատշաճ բուժօգնություն չցուցաբերելով՝ տարիներ շարունակ այդ կերպ անմարդկային վերաբերմունք են դրսևորել որդու նկատմամբ, որի հետևանքով Սողոմոն Քոչարյանի մոտ ծանր հիվանդություն է առաջացել, ինչն էլ հանգեցրել է նրա մահվան»:

Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ», կատարվում է նախաքննություն:

Back to top
XS
SM
MD
LG