This version of the page http://www.azatutyun.mobi/a/27412406.html (0.0.0.0) stored by archive.org.ua. It represents a snapshot of the page as of 2016-04-08. The original page over time could change.
Ոստիկանությունը քվեարկության ընթացքում «թեժ գծով» 50-ից ավելի ահազանգ է ստացել

Մատչելիության հղումներ

  • Անցնել հիմնական բովանդակությանը
  • Անցնել հիմնական մենյուին
  • Որոնում
Քաղաքական

Ոստիկանությունը քվեարկության ընթացքում «թեժ գծով» 50-ից ավելի ահազանգ է ստացել

  • Նարինե Ղալեչյան

  • Տարածել Facebook ցանցով։
  • Տարածել Twitter ցանցով։

Դրանք հիմնականում վերաբերել են ուղղորդված քվեարկության և ուրիշի փոխարեն ընտրելու փորձերին:

Ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար Մերուժան Հակոբյանի փոխանցմամբ՝ ահազանգերի մեծամասնության վերաբերյալ տեղում պարզաբանումներ են տրվել, իսկ ընթացք տրվել է միայն 16 ահազանգի:

Հակոբյանի խոսքով՝ հերքվել է ընտրատեղամասերից մեկում կրակոցների ու զենքով ընտրատեղամաս մտած անձի վերաբերյալ ահազանգը:

Ոստիկանության պաշտոնյայի հավաստմամբ՝ չեն հաստատվել նաև ընտրացուցակների անճշտությունների վերաբերյալ լուրերը․ - «Օրինակ, մի դեպքում մի կին հայտնել էր, որ իր քույրը մահացել է ամիսներ առաջ, սակայն ընդգրկված է ընտրացուցակում: Համապատասխան ստուգումները ցույց տվեցին, որ ուղղակի մահվան վկայականը չի ներկայացրել համապատասխան մարմիններին»:

Ըստ Հակոբյանի, ոստիկանությունը երեկ 24.00-ի տվյալներով հանրաքվեի վերաբերյալ 268 ահազանգ է ուսումնասիրել, որոնց մեծ մասը՝ համացանցից են ստացել: Դրանցից 18-ը վերաբերել են լրագրողների աշխատանքը խոչընդոտելուն, այդ թվում՝ «Ազատության» թղթակցի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքը Արաբկիր վարչական շրջանում:

Այս պահի դրությամբ ոստիկանությունը շուրջ 50 գործ է ուղարկել նախաքննական մարմիններ:

Քննչական կոմիտեում երկու քրեական գործ է հարուցվել՝ այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ: Ընդհանուր առմամբ ընտրախախտումների վերաբերյալ կոմիտեն 127 հաղորդում է ստացել, մեծ մասը՝ Երևանից: Երկու քրեական գործ էլ հարուցվել է Հատոկ քննչական ծառայությունում: Ծառայությունից տեղեկացանք, որ լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա շարունակվում է մի շարք նոյւթերի նախապատրաստումը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը երկու նամակ է հասցեագրել Գլխավոր դատախազին․ մեկը «Ասպարեզ» ակումբի գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ, մյուսը՝ մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչների արձանագրած ընտրախախտումների վերաբերյալ:

«Պարզվել է, որ լրագրողը, ում անունից որ դիմումը գրվել է, հայտնել է, տեղեկություն է տրամադրել, որ իրականում ինքը որևէ բողոք չի ներկայացնում և իր իրավունքների խախտում իրականում տեղի չի ունեցել: Մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչների անունից թվարկված են կոնկրետ ընտրատեղամասեր և ենթադրաբար ընտրախախտումների հանգամանքներ էին շարադրված», - «Ազատության» հետ զրույցում ասաց դաատախազ Կարեն Բիշարյանը՝ հավելելով, որ բողոքներն ուղարկվել են ՀՔԾ՝ նյութեր նախապատրաստելու համար:

Նույն թեմայով

  • Ոստիկանությունը քվեարկության ընթացքում «թեժ գծով» 50-ից ավելի ահազանգ է ստացել

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

  • Հասարակություն

    «Պանամայի փաստաթղթերում հիշատակված են ԴԱՀԿ ծառայության պետի ու նրա բարեկամների անունները»

  • Ղարաբաղյան խնդիր

    Բակո Սահակյանը հայտարարում է՝ որոշումները պետք է կայացվեն Ղարաբաղի մասնակցությամբ

  • Ղարաբաղյան խնդիր

    ԱՄՆ Կոնգրեսում ավելանում է Ալիևից պատասխան պահանջող կոնգրեսականների ու սենատորների թիվը

  • Ղարաբաղյան խնդիր

    Ընտանիքը յոթ օր է լուր չունի զինծառայող որդուց

Back to top
XS
SM
MD
LG