This version of the page http://www.azatutyun.mobi/a/27637083.html (0.0.0.0) stored by archive.org.ua. It represents a snapshot of the page as of 2016-04-07. The original page over time could change.
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնը

Մատչելիության հղումներ

  • Անցնել հիմնական բովանդակությանը
  • Անցնել հիմնական մենյուին
  • Որոնում
Հայաստան

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնը

  • Գայանե Դանիելյան

Սուրբ Հարության տոնին մատուցվող պատարագ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, արխիվ

  • Տարածել Facebook ցանցով։
  • Տարածել Twitter ցանցով։

Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը Հայ Առաքելական Եկեղեցու տոնացույցով այս տարի նշվում է մարտի 27-ին։ Մեծ Զատիկը կամ Սուրբ Հարության տոնը հայ ժողովրդի կողմից ամենասիրված տոներից է: Այն նշվում էր նույնիսկ խորհրդային տարիներին:

Զատկի օրը որոշակի օրացույցային ամրագրում չունի, այն շարժական է: Յուրաքանչյուր տարի տոնի օրը փոխվում է։ Հայ Առաքելական Եկեղեցին Զատիկը նշում է գարնանային գիշերահավասարին հաջորդող առաջին լիալուսնի կիրակի օրը, որն ընկած է մարտի 22-ից ապրիլի 26 հատվածում:

Զատկին նախորդում է Ավագ շաբաթը։ Տոնին առնչվող արարողությունները սկսվում են Ավագ շաբաթվա շաբաթ օրը և ավարտվում՝ երկուշաբթի։ Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի Հարության ճրագալույցի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած՝ յոթ շաբաթ տևած Մեծ Պահքի շրջանը։

Կիրակի առավոտյան Սուրբ Հարության տոնի կապակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կմատուցվի Հայրապետական պատարագ, որի ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոսն իր պատգամը կհղի համայն հայ ժողովրդին:

Նույն թեմայով

  • Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնը

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

  • Ղարաբաղյան խնդիր

    Չեղարկվել է Եվրասիական միության անդամ երկրների վարչապետների հավաքը Երևանում

  • Տարածաշրջան

    Քարդաշյանը և Շիֆը՝ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանի քննադատության թիրախում

  • Ղարաբաղյան խնդիր

    Հետախուզադիվերսիոն երկու փորձ է կասեցվել․ ԼՂ ՊԲ

  • Ղարաբաղյան խնդիր

    Կոթիում այլ ցանկություն չունեն, քան ավարտված տեսնել պատերազմը

Back to top
XS
SM
MD
LG