Երկուշաբթի, 28 Մարտ 2016 թ., ժամանակը Երևանում` 08:21
Մուլտիմեդիա

 ՀԵՌՈՒՍՏԱՀԱՆԴԵՍ: Ինեսա Մխիթարյան 03.20.2016
 Ռուս-թուրքական ներկայիս տարաձայնությունների ազդեցությունը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա
Ամերիկայի Ձայնը YouTube-ում
ՇԱԲԱԹՎԱ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

    Լուրեր

    Հայաստանը՝ Վաշինգտոնի աչքերով

    Վերջին ամիսներին իրավիճակը Հարավային Կովկասում արմատապես փոխվել է:
    x
    Վերջին ամիսներին իրավիճակը Հարավային Կովկասում արմատապես փոխվել է:

    Ստեղծվող նոր իրավիճակում զարգացման եւ անվտանգության ապահովման համար Հայաստանին անհրաժեշտ է գրավել Արեւմուտքի ուշադրությունը՝ նորամուծություններ ու նոր լուծումներ առաջարկել, համոզված են ամերիկացի վերլուծաբանները:

    «Միացյալ Նահանգներում եւ ընդհանրապես Արեւմուտքում մարդկանց մեծամասնությունը ցանկանում է Հայաստանը բարգավաճող տեսնել, քանի որ Հայաստանին դրական են վերաբերվում»:

    Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսի խոսքով, երկրին անհրաժեշտ է առաջին հերթին բարելավել կառավարման ոլորտն ու բարեփոխումներ իրականացնել, որոնց թվում դեսպանը նշում է սահմանադրական բարեփոխումների ընդունումը.

    «Միգուցե, դա կամրապնդի քաղաքական կուսակցությունների համակարգը եւ կառավարության վարկանիշը կբարձրանա քաղաքացիների աչքերում»:

    Կառավարման բարելավումն ու կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը Հայաստանի առաջնահերթ նպատակներն են՝ հաջողության հասնելու համար, համոզված է Գերմանական Մարշալի Հիմնադրամի վերլուծաբան Ջոշուա Ուոքերը.

    «Հայաստանը պետք է իրական առաջարկներ դնի սեղանին, նո՛ր գաղափարներ առաջարկի, առաջ բերի նո՛ր սերնդի առաջնորդներ»:

    Վերլուծաբանի խոսքով, Հայաստանին անհրաժեշտ է նաեւ մեծացնել սեփական դերը տարածաշրջանում՝ մեծ դերակատարների համար հետաքրքիր դառնալու նպատակով.

    «Դա ներառում է Ռուսաստանի եւ այլ գործընկերների հետ աշխատանքը՝ Իրանի նոր դերից շահեր քաղելու միջոցներ հայթայթելու նպատակով»:

    Տնտեսական խնդիրներից եւ արտագաղթը կանխելուց բացի, Հայաստանը որոշ անելիքներ ունի նաեւ արտաքին ասպարեզում, համոզված է «Ամերիկյան ձեռնարկատիրություն» հաստատության վերլուծաբան Մայքըլ Ռուբինը:

    «Այսպիսով, Արեւմուտքի ուղղությամբ, հիմնական նպատակների հետ միասին, Հայաստանն ունի դիվանագիտական եւս մեկ նպատակ, այն է՝ ներկայանալ որպես ինքնուրույն ուժ, որը Մոսկվայից կախվածության մեջ չէ»:

    ԱՄՆ-ի նախկին դեսպան Էվանսն այս խնդրին այլ կերպ է նայում.

    «Հայաստանը իր անվտանգությունն ապահովելու հարցերում ստեղծված իրավիճակում ստիպված է հենվել Ռուսաստանի վրա, այնպես որ, տարածաշրջանին ծանոթ մարդիկ նման սերտ համագործակցությանն ըմբռնումով են մոտենում»:

    Կարեւորն այն է, ընդգծում է դեսպանը, որ Հայաստանը եղել եւ մնում է ԱՄՆ-ի սերտ դաշնակիցը եւ չի փոխել ժողովրդավարության զարգացման ուղղվածությունը:

    ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

    Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
    Ռուս-թուրքական ներկայիս տարաձայնությունների ազդեցությունը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների վրաi
    ▶ || 0:00:00
    ... ⇱  
     
    X
    Ստելլա Գրիգորյան
    25.03.2016
    Ըստ Վաշինգտոնում անցկացված քննարկմանը, ռուս-թուրքական հարաբերությունները մեծացնում են տարածաշրջանի անկայունությունը՝ հատկապես բացասաբար ազդելով հայ-ադրբեջանական հարաբերությունների և ղարաբաղյան հիմնախնդրի վրա:
    Ամենակարդացվող նյութեր
    1. Դեսպան Ռ.Միլզ՝ «Հայաստանի առջև մի շարք կարևոր մարտահրավերներ կան»
    2. Ռուս-թուրքական ներկայիս տարաձայնությունների ազդեցությունը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա
    3. Ի՞նչ է երջանկությունը՝ հարցումներ Երեւանում եւ Վաշինգտոնում
    4. Ջեյմս Ուորլիք. ՛՛Ղարաբաղյան հիմնախնդրի երկարատեւ լուծումը մեր առաջնահերթությունն է՝՝
    5. Պարզվել է Բելգիայում ահաբեկչություն իրականացրած երկու ահաբեկիչների անունները
    • Սերժ Սարգսյանը Էջմիածնում ներկա է գտնվել Զատկի տոնի առթիվ մատուցված պատարագին
    • Պակիստանում պայթյունի հետևանքով 15 զոհ, առնվազն 30 վիրավոր կա
    • Սանդերսը հաղթեց Քլինթոնին երեք նահանգներում
    • ԻՊ-ի հարվածներից թուրք զինծառայող է սպանվել
    • Հռոմի պապը դատապարտել է աշխարհում տեղի ունեցող բռնությունները

    ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ