Չորեքշաբթի, 16 Մարտ 2016 թ., ժամանակը Երևանում` 15:18
Մուլտիմեդիա

 ՀԵՌՈՒՍՏԱՀԱՆԴԵՍ: Ստելլա Գրիգորյան 03.13.2016
 Թրամփին փորձել են տապալել բեմից
Ամերիկայի Ձայնը YouTube-ում
ՇԱԲԱԹՎԱ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

    Լուրեր

    Անպարտելի համարվող Ռոնդա Ռոուսին անակնկալ խոստովանություն է արել

    Աշխարհահռչակ մարզիկ Ռոնդա Ռոուսին, ով մարզվում է Կալիֆորնիայի «Հայաստան» և «Գլենդել» ակումբներում, վերջերս նորից հայտնվել էր ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: Նա խոստովանել էր, որ իր կրած առաջին պարտությունից հետո, փորձել է ինքնասպան լինել:

    Անպարտելի համարվող Ռոնդա Ռոուսին անակնկալ խոստովանություն է արել
    Ստելլա Գրիգորյան

    Ռոնդա Ռոուսին «Ultimate Fighting Championship» (UFC) խառը մարտարվեստի ակումբի անկրկնելի մարզիկ է, ԱՄՆ-ի հավաքականի դյուդո մարտարվեստի առաջին կին օլիմպիական չեմպիոնը, տաղանդավոր դերասանուհի և «Sports Illustrated» ամսագրի մոդել: Ռոնդան մարզվում է  Կալիֆորնիայում գտնվող Գոքոր Չիվիչյանի «Հայաստան» խառը մարտարվեստի ակումբում և Էդմոնդ Թարվերդյանի «Գլենդել» մարտական ակումբում:

    Ronda Rousey on "Sports Illustrated" cover
    x
    Ronda Rousey on "Sports Illustrated" cover

    Մինչև 2015 թվականի դեկտեմբեր ամիսը UFC-ի չափանիշներով Ռոնդան համարվում էր թիվ մեկ կին մարզիկը աշխարհում: 2015 թվականի նոյեմբերին, ի զարմանս սպորտի բոլոր սիրահարների և փորձագետների, անպարտելի համարվող Ռոնդա Ռոուսին Հոլլի Հոլմի հետ մարտում կրեց իր առաջին պարտությունը:

    Ռոնդայի պարտությունը անսպասելի էր թե՛ նրա երկրպագուների և թե՛ հենց մարզիկի համար: Երեքշաբթի օրը առաջին անգամ Ռոնդա Ռոուսին պատմել է պարտության հետևանքների և իր զգացմունքների մասին:

    Ronda Rousey & Holly Holm
    x
    Ronda Rousey & Holly Holm

    Ինչպես Ռոնդան է ասում. «Նստած էի հիվանդասենյակում և մտածում էի ինքնասպանություն գործելու մասին: Այդ պահին մտածում էի, որ այլևս ոչ մի դեր չունեմ աշխարհում, չգիտեի թե ինչ պետք է անեի»:

    Ռոնդայի հայրը ինքնասպանություն է գործել, երբ աղջիկը ընդամենը ութ տարեկան էր: Եվ նույն իրավիճակից իրեն դուրս բերելու համար Ռոնդան շնորհակալություն է հայտնել ընկերոջը:

    Ռոնդան ասում է,- «Հուսահատության պահին ես վեր նայեցի և տեսա իմ առջև կանգնած Թրեյվիսին: Ես մտածեցի, որ դեռ պետք է ողջ մնամ և այս տղամարդուն երեխաներ պարգևեմ»:

    Ronda Rousey & Travis Browne
    x
    Ronda Rousey & Travis Browne

    29 ամյա մարզիկի խոսքերով, Հոլլի Հոլմի հետ մարտի ժամանակ ինքը բավականին հոգնած է եղել, քանի որ ինը ամիսների ընթացքում նա երեք անգամ պաշտպանել էր չեմպիոնի գոտին: Ռոնդան հույս ունի, որ Հոլլի Հոլմը ի վիճակի կլինի պահպանել չեմպիոնի տիտղոսը Միշա Տատեի հետ առաջիկա մարտի ժամանակ: Քանի որ հենց ինքն է ուզում լինել այն մարզիկը, ով Հոլլիից կվերցնի իր կորցրած գոտին:

    2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում Ռոնդա Ռոուսին նույնպես այցելել էր Երևան: Նա իր հարգանքի տուրքն էր մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին՝ այցելելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, մասնակցել էր «System of a Down» խմբի համերգին և բաց պարապմունք անցկացրել սպորտի սիրահարների համար:

    Անպարտելի համարվող Ռոնդա Ռոուսին անակնկալ խոստովանություն է արելi
    ▶ || 0:00:00
    ... ⇱  
     
    X
    Ստելլա Գրիգորյան
    18.02.2016
    Աշխարհահռչակ մարզիկ Ռոնդա Ռոուսին, ով մարզվում է Կալիֆորնիայի «Հայաստան» և «Գլենդել» ակումբներում, վերջերս նորից հայտնվել էր ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: Նա խոստովանել էր, որ իր կրած առաջին պարտությունից հետո, փորձել է ինքնասպան լինել:

    Ֆորումի վերաբերյալ մեկնաբանություններ
    Մեկնաբանություններ
         
    Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

    Հեղինակի այլ նյութեր

    •  ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն ընդունեց քրիստոնյաների դեմ Դաեշի գործողությունները «ցեղասպանություն» որակելու մասին որոշում
    •  ՀԵՌՈՒՍՏԱՀԱՆԴԵՍ: Ստելլա Գրիգորյան 03.13.2016
    • ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն ընդունեց քրիստոնյաների դեմ Դաեշի գործողությունները «ցեղասպանություն» որակելու մասին որոշում
    •  Բարի Լույս: Ստելլա Գրիգորյան
    •  SHORT VIDEO: Զբոսաշրջության տիեզերանավը
    Հավելյալ հոդվածներ

    ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

    Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
    Թրամփին փորձել են տապալել բեմիցi
    ▶ || 0:00:00
    ... ⇱  
     
    X
    Տիգրան Մարտիրոսյան
    15.03.2016
    Ցուցարարներից մեկը փորձել է բեմից տապալել ԱՄՆ-ի նախագահի հանրապետական ընտրարշավի առաջատար Դոնալդ Թրամփին։ Վերջինս դիմադրել է և ավելի ուշ նշել, որ պատրաստ էր հակահարված տալ:
    Ամենակարդացվող նյութեր
    1. Հայաստանը՝ Վաշինգտոնի աչքերով
    2. ԱՄՆ-ում նախընտրական կրքերը հասել են գագաթնակետին
    3. Օբամայի հայեցակարգը
    4. Շարապովան որակազրկվելու՞ է
    5. Պտղի սեռի պատճառով հղիության ընդհատման ցուցանիշով Հայաստանը աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում
    • Երևանում է ՍԾՏՀ ԽՎ ադրբեջանցի գլխավոր քարտուղարը
    • Կառավարությունն առաջարկում է ընտրություններին ընդառաջ՝ նոր լիազորություններ տալ ՀՌԱՀ-ին
    • ՔԿ․ Հանրաքվեին այլոց փոխարեն քվեարկելու փաստերով քրգործերից 30-ը ուղարկվել է դատարան
    • ԵՏՄ-ից ներկրվող մեքենաների համար ԱԱՀ չգանձելու օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
    • Ուկրաինայի խորհրդարանը հակակառուպցիոն օրենք է ընդունել

    ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ