Չորեքշաբթի, 16 Մարտ 2016 թ., ժամանակը Երևանում` 16:17
Մուլտիմեդիա

 ՀԵՌՈՒՍՏԱՀԱՆԴԵՍ: Ստելլա Գրիգորյան 03.13.2016
 Թրամփին փորձել են տապալել բեմից
Ամերիկայի Ձայնը YouTube-ում
ՇԱԲԱԹՎԱ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

    Լուրեր

    ԱՄՆ-ի Կոնգրեսում քննարկում են էներգետիկայի բաժինը բարեփոխելու մասին բանաձեւը

    x
    Արամ Վանեցյան

    ԱՄՆ-ի Կոնգրեսի վերին պալատը` Սենատը այս շաբաթվա ընթացքում քննարկելու է երկրի էներգետիկայի բաժինը բարեփոխելու մասին բանաձեւը: Քաղաքական գործիչներից շատերի խոսքերով, այստեղ արդեն տեղի է ունեցել էներգետիկ հեղափոխություն: Այս մասին է հայտարարում օրինակ Սենատի էներգետիկ հարցերով հանձնաժողովի նախագահ Լիսա Մուրկովսկին:

    Նրա խոսքերով,  “Ամերիկան շուտով ավելի մեծ ծավալներով էներգիա կարտադրի: Ամերիկացնիներն ավելի քիչ կվճարեն էներգիայի դիմաց: Մենք համաձայնել ենք զարկ տալ հեղուկ գազի արտահանումներին, ինչը մեծապես կնպաստի մեր տնտեսությանը ու մեր դաշնակիցների անվտանգությանը: Համաձայնել ենք զարկ տալ հիդրո եւ ջերմաերկրային, ինչպես նաեւ մաքուր ու վերարտադրվող էներգիայի մյուս աղբյուրներին”:

    Սենատում ներկայացված այս բանաձեւը փորձում է նաեւ գոհացնել այն օրենսդիրներին, ովքեր առավել կարեւոր են համարում հանածո վառելիքի արդյունաբերությունը:

    Բանաձեւը միեւնույն ժամանակ փորձում է ստանալ կլիմայական փոփոխություններով մտահոգ օրենսդիրների աջակցությունը: Նրանցից է սենատոր Շելդոն Ուայթհաուսը, որը հիշեցնում է, որ 2Օ15թվականը երկրագնդի վրա գրանցված ամենատաք տարին է եղել:

    Ինչպես ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման է ասում. “Մենք արտասահմանյան երկրներից ներկրվող նավթի ծավալները կրճատել ենք 6Օ տոկոսով, իսկ ածխածնային աղտոտման ծավալների կրճատման հարցում աշխարհի եւ ոչ մի երկիր չի կարող մրցել մեզ հետ”:

    Կլիմայական փոփոխությունների մասին համաշխարհային համաձայնագիրը ստորագրելով` ԱՄՆ-ը, ինչպես Օբաման է ասում, փորձում է ապագան կառուցել մաքուր էներգիայի ճանապարհով: Նրա խոսքերով, մեր երեխաներին ու թոռներին պարտավոր ենք փոխանցել մաքուր ու վստահելի մոլորակ:

    Կոնգրեսում հանրապետականներից շատերն են ասում, թե Օբաման, անտեսելով Կոնգրեսը, փորձում է միակողմանի կերպով վերակազմել երկրի էներգետիկ քաղաքականությունը:

    Եվ դեռ հարց է, թե նման հանգամանքներում ինչպես կկարողանա օրենքի բանաձեւն անցնել Սենատում, եւ թե կկարողանա արդյոք այն անցնել Կոնգրեսում ու ստանալ նախագահի ստորագրությունը, թե ոչ:

     

     

    Հեղինակի այլ նյութեր

    •  Մարսի վրա կյանք են որոնում ռուսներն ու եվրոպացիները
    • Մարսի վրա կյանք են որոնում ռուսներն ու եվրոպացիները
    •  Վերջանում են Թրամփի հաղթարշավը կանգնեցնելու գաղափարները
    • Վերջանում են Թրամփի հաղթարշավը կանգնեցնելու գաղափարները
    •  Բարի Լույս: Արամ Վանեցյան
    Հավելյալ հոդվածներ

    ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

    Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
    Թրամփին փորձել են տապալել բեմիցi
    ▶ || 0:00:00
    ... ⇱  
     
    X
    Տիգրան Մարտիրոսյան
    15.03.2016
    Ցուցարարներից մեկը փորձել է բեմից տապալել ԱՄՆ-ի նախագահի հանրապետական ընտրարշավի առաջատար Դոնալդ Թրամփին։ Վերջինս դիմադրել է և ավելի ուշ նշել, որ պատրաստ էր հակահարված տալ:
    Ամենակարդացվող նյութեր
    1. Հայաստանը՝ Վաշինգտոնի աչքերով
    2. ԱՄՆ-ում նախընտրական կրքերը հասել են գագաթնակետին
    3. Օբամայի հայեցակարգը
    4. Շարապովան որակազրկվելու՞ է
    5. Պտղի սեռի պատճառով հղիության ընդհատման ցուցանիշով Հայաստանը աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում
    • Հրազդանի ընտրական հանձնաժողովներում անդամների նշանակումը՝ տարաձայնությունների առիթ
    • ՌԴ-ն ու Եգիպտոսը պայմանավորվել են լուծել օդային հաղորդակցության խնդիրը
    • Ազգային փոքրամասնությունների համար անորոշ են ԸՕ նախագծի՝ իրենց վերաբերող դրույթները
    • Հակաահաբեկչական գործողություններ Բրյուսելում․ մի զինված անձ սպանվել է
    • Երևանում է ՍԾՏՀ ԽՎ ադրբեջանցի գլխավոր քարտուղարը

    ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ